Դասարանում 

Քննարկում ՝ իրական գեղեցկություն:

Գեղեցիկի զարդի կարիք չունի. մեկնաբանել: 
Եթե մարդ հենց ինքն իրենով գեղեցիկ է իրեն պիտք չի ոչ մի տեսաի զարդ կամ նման բաներ, նա գեղեցիկ է այնպես ինչպես կա:

Զարդարել բառի հոմանիշները….
Բարեզարդել, զուգել, պսակել, հարդարել, շտկել, պչրել, պճնազարդել, պճնել, պաճուճել, պաճուճազարդել, սեթևեթել (չափազանց, գեղազարդել (գիրքը), նախշել, նախշազարդել (նկարներով, նկարելով). փետրազարդել, զլպլտել (բրբ.):

Ասացվածքներ, արտահայտություններ գեղեցկության վերաբերյալ: Կարդա՛Գիտելիքն ընդամենը գործիք է

Երբ իրը դառնում է օգտակար, այն, իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց:

Գյոթե

Սիրահարվածները չեն կարող դատել սիրեցյալների գեղեցկության մասին:

Քվինտիլիանոս

…Ամեն գեղեցիկ անարատ է:

Օբինյե

Ով գեղեցկությունը չի կարող պաշտպանել, 

Անարժան է նրա ոսկե պարգևին:

Շիլլեր

Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում:

Օլջեր

Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ:

Սթիվենսոն

Երբ երանությունես ապրում գեղեցիկի հետ հանդիպելիս, այն ժամանակ հատկապես  մտածում ես ընկերների մասին:

Կավաբատա

Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ:

Ամիել

Գեղեցիկն աստվածային է, վեհը՝ մարդկային:

Լեսինգ

Գեղեցկությունը բուրմունք է ու մենք ճաշակում ենք նրա թովչանքը, ինչպես ամեն մի բուրմունքի հոտառություն:

Լոպե դե Վեգա

Գեղեցիկը մի այնպիսի բան է, որ վերաբերում է բացառապես ճաշակին:

Կանտ

Գեղեցիկի դիտումը ծնում է կարեկցանքի ու սիրո ուժեղագույն զգացմունք դեպի մարդիկ:

Կավաբատա

Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությանը:

Հերդեր

Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը:

Պոնտիկ

Գեղեցկությունը նախօրոք սիրտը նվաճող բաց երաշխավորոկան նամակ է:

Շոպենհաուեր

Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:

Էտյեն Ռեյ

Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին:

Սենեկա Կրտսեր

Գեղեցկությունը ձիրք ու զորություն ունի սրտերը խաղաղություն մտցնելու:

Սերվանտես

Գեղեցկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ երջանկության խոստում:

Ստենդալ

Գեղեցկությունը դիպվածի և բարու ներդաշնակությունն է:

Վեյլ

Գեղեցիկ դեմքը լուռ երաշխավորություն է:

Պուբլիլիոս Սիրոս

Գեղեցկությունը ինքնավստահություն է ծնում:

Ֆրացտագ

ՈՒշադիր նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խորը զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը, նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվեն ապշեցուցիչ այլանդակության:

Իվան Գոնչարով

Ընտրի՛ր որևէ միտք,գրավոր վերլուծի՛ր, մեկնաբանի՛ր բլոգումդ: 

Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությանը:

Այս ասացվածքը ուզում է ասել, որ եթե մարդ ինքն իրենով գեղեցիկ է նրան պետք չի ոչ մի զարդ, որովհետև եթե դու առանց ոչմիբանի իրոք գեղեցիկ ես զարդերը միայն կկորզեն այդ գեղեցկությունը:

Տնային աշխատանք Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:  /10 նախադասություն և ավել/ 

Աբրահամ Լինքոլնը

Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։

Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։

Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։

Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։

Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը

Ուսուցիչը կարող է լինել տարբեր: Դպրոցի ուսուցիչը իհարկէ պետք է սովորեցնի առարկայական դասեր: Բայց բացի դրանից դպրոցի ուսուցիչը պետք է սովորեցնի նաև կարգապահություն, ինչպես պետք է մեզ պահել տարբեր մարդկանց հետ: Սակայն ես կարծում եմ, որ ուսուցիչը սկզբում պետք սովորեցնի երեխային այն ինչ պետք կգա նրան ապագայում, իսկ հետո արդեն սովորեցնել ուրիշ բաներ: Ուսուցիչը վատ երեխային պետք է բացատրի ամեն ինչ, իսկ այդ ամեն ինչի մեջ մտնում է՝ վարքը և լավ կրթություն ստանալը: Ուսուցիչը պետք աշխատի լավ սովորեցնել թեկուզ ծույլ սովորողին, որովհետև ինչ գիտես կարող է այդ երեխան ապագա գիտնական է կամ քիմիկոս, թեկուզ ուսուցիչ և այլն:

Բայց մենք դրա հետ մեկ տեղ ունենք ավելի կարևոր ուսուցիչներ: Այդ ուսուցիչները մեր ծնողները: Որովհետև մենակ նրանք լավ գիտեն մեզ և մենակ նրանք կարող են մեզ սովորեցնել թե ինչպես պետք է ճիշտ ապրենք: Մենակ մեր ծնողներն են, որ ծնված ժամանակվանից մեզ սովորեցնել կյանքի նույնիսկ ամենաչնչին բաները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s