անգլերեն, Uncategorized

dialogue

Café worker. Next please!  What would you like?
Client. Can I have a potatoes, please.
Café worker. Potatoes with ketchup or not.
Client. 
Potatoes with ketchup, please.
Cafe worker. And would you like to drink.
Client. Yea, orange juice, please.
Cafe worker. And do you wish an ice-cream – vanilla, chocolate or strawberry.
Client. Bring me a vanilla one.
Cafe worker. Potatoes with ketchup, orange juice and vanill
ice-cream. What’s  your table number.
Client. Number five. How much is that.
Cafe worker. That’s £7.84, please.
Client. Here you are.
Cafe worker. Thank you … that’s £ 9.00 … and £3.16 change. Next please.

հայերեն, Uncategorized

Եղեգնուհի

Ղ. Աղայան

Եղագնուհին 1

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը սովորել անգիր:

Բսնել-բուսնել

  1. Ինչո՞ւ տղան չէր ամուսնանում և ի՞նչ էր նրա ուզածը:

Նա ուզում էր ո՛չ հորից ո՛չ էլ մորից ծնված լինի։

  1. Հայրն ընդունե՞ց տղայի պահանջը, ինչպես կապացուցես խոսքդ:

Այո հայրը ընդունեց որդու ասածը, որովհետև հայրը ուզում էր, որ տղան ամուսնանա։

  1. Գտիր այն հատվածը, որտեղ թագավորն իմանում է, թե ինչպես կարող է գտնել որդու ուզածը:

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

  1. Բացատրիր, թե աղջկա անունն ինչու էր Եղագնուհի:

Աղջկա անունն Եղագնուհի էր, որն նշանակում է եղեգն աղջիկ։

Ղ. Աղայան
Եղեգնուհին 2

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։
Եղեգննուհի 3-4

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

4

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ աշխատում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Երկարորյա, նյութեր

Ինչ է ինձ համար ընկերությունը

20171026_133351

 

Ինձ համար ընկերությունը ամենակարևոր բանն է: Ես իմ ընկերների բոլոր խնդրանքները կատարում եմ: Հիմա պատմեմ, թե ես ինչ բարի եմ վերաբերվում իմ ցանկացած ընկերոջ հետ: Մի անգամ իմ ընկերուհին ում անունը Ինեսա է, ես խնդրեցի, որ նա պահի իմ պայուսակը մինչև ես ջուր խմեմ, իսկ իմ պայուսակի մեջ մեծ ու շատ ծանր համակարգիչ կար: Ես եկա և հանկարծ իմ պայուսակը նրա ձեռքից ընկավ ու իմ համակարգիչը կոտրվեց, բայց ես ոմանց նման չպահանջեցի դրա գումարը, այլ ասացի ոչինչ Ինեսա, ես քեզ ներում եմ և վերջ: Կամ  էլ, ես երբ տեսնում եմ, որ իմ ընկերուհին նեղացած է, բարկացած է, կամ լացում է, ես միշտ գնում եմ իր կողքն եմ նստում և զրուցում եմ իր հետ, որ ինչ վատ բան եղել է իր հետ ոտքն է ճղել, թե ինչ, նա մոռանա դրա մասին: Ահա, թե ինչ կարևոր բան է ինձ համար ընկերությունը:

անգլերեն, Uncategorized

Why the Hare has no Tail

Long long ago the animals had no tails or very small ones. One day the Lion asked all the animals to come to him to get good tails. It was cold that day and it was raining. Tha hare had only a short little tail but he did not like to go out and said to the other animals, “Please, bring me a tail. I can’t go anywhere when it rains.”

“What tail do you want to have?” the animals asked him.

“Oh, any tail will be good for me. But it must not be too long or too short.”

Some time later the animals came back and each animal had a beautiful tail. But nobody brought a tail for the hare.

I think that some of them forgot about the hare, some had no time, some could not find a good tail for the hare.

But I know this: if you must do something, don’t ask others to do it for you. Don’t forget about the hare with his short little tail!

մաթեմ, Uncategorized

Թեստ

Դասարան *
4-2 դասարան
Անուն, Ազգանուն *
Գայանե Կագանյան
1․Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ մեծ է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 7, հարյուրավորը՝ 3։
70384
37084
48073
70324
2․Քանի՞ մետր է 4/5 կմ-ը
1 из 1
800մ
1250մ
4000մ
450մ
3․Լրացրու նախադասությունը Անհայտ ․․․ գտնելու համար պետք նվազելիից հանել տարբերությունը։
1 из 1
Հանելին
Բաժանելին
Նվազելին
Գումարելին
4․Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված նվազման կարգով․
1 из 1
Вариант 1
Вариант 2
Вариант 3
Вариант 4
5․Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․6տ*ց<6տ500կգ
1 из 1
4
6
400
5
6․Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։
1 из 1
5-ով
50-ով
500-ով
5000-ով
7․9ր20վ արտահայտիր վայկյաններով
1 из 1
29վ
920վ
560վ
54020վ
8․Գտիր 62 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1 из 1
62
63
61
64
9․Արմենը 10 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։
1 из 1
20
10․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 6-ով մեծ թիվ։
1 из 1
2005