Posted in Uncategorized

Գարնանային նկարներ

Արև էր դուրս եկել: Բոլոր ծառերի վրա բողբոջ էր հայտնվել: Կակաչները արդեն ծաղկում էին: Խոտերը կանաչել էին: Այգում ամեն ինչ գունավորվում էր: Թռչունները վերադառնում են տաք երկրներից և հյուսում բույներ: Գարնանը շատ գեղեցիկ է:IMG_20170404_080958.jpgIMG_20170404_080809.jpgIMG_20170404_081152.jpg

Posted in հայերեն

Ինչ կանես, եթե լինես անտեսանելի

Ինչ կանես, եթե լինես անտեսանելի
Եթե ես անտեսանելի լինեի, ապա ես կօգնեի վատ սովորող երեխաներին: Եթե ուսուցիչը հարցներ բազմապատկման աղյուսակը, ապա ես կամաց կմոտենայի երեխաներին և կասեի պատասխանը: Հետո ես համակարգիչեներին կմոտենայի և կսկսեի հայերեն գրել, որովհետև երեխաները վատ էին հայերենից:
Հետո ես կսկսեի կապիկի ձայներ հանել ու ոտքերով դոփել, և բոլորը հաստատ կուզեին իմանալ, թե ով է կապիկի ձայներ հանում և ով է ոտքերով դոփում: Հետո, երբ տուն գնալու ժամանակը լիներ. ես ժամացույցի սլաքը հետ կտայի, որ զգացվեր, թե դասերը չեն ավարտվել և մենք ամբողջ դասարանով այդ օրը կմնայինք դպրոցում: