Posted in անգլերեն

COLONEL SANTA | JAPAN

Unusual Christmas Tradtions | Chrimstmas KFC in Japan

Back in 1974, the American fast food restaurant KFC released a festive marketing campaign in Japan. The seemingly simple slogan “Kurisumasu ni wa kentakkii!” (Kentucky for Christmas!) spawned a national tradition that still thrives to this day. Although Christmas isn’t a national holiday in Japan, families from all over the country head to their local KFC for a special Christmas Eve meal.

While it might be fast food, expect to pay a higher premium on the biggest sales day of the year. A KFC Christmas dinner clocks in at around 3,336 yen (£20).

Posted in Ֆիզիկա 8

Թեման՝ ազատ անկում։ Հավասարաչափ շարժում շրջանագծով

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
v=gt

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

4.Որ շարժումն են  անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Մարմնի շարժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին:

6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Շրջանագծային հավասարաչափ շարժման պտտման հաճախություն կոչվում է կամայական ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների N թվի և պարբերության հակադարձ մեծությունն է:

8.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
n=1/T

9.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:
Շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը կարելի է հաշվել՝
v=S/t բանաձևով, որտեղ t=T,  S=2 ПR, որտեղ П=3.14,
v=(2ПR)/T, հաշվի առնելով, որ T=1/n, կստանանք
v=2ПRn

Posted in Աշխարհագրություն

Հարավային Ասիա

Դասի հղումը

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
  2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
  3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
  4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Պատասխաններ ՝

1․ Հարավային Ասիա տարածաշրջանում առանձնացնում են 3 գոտի` հյուսիսային` լեռնային, հարավային` թերակղզային, միջին` գետահովտային: Հարավային Ասիայի արևմտյան մասում տեղումները այնքան քիչ են, որ գյուղատնտեսական խնդիրներ են առաջացել: Իսկ արևելյան մասի տեղումների մեծ քանակությունը հանգեցնում է ջրհեղեղների: Հարավային Ասիայում են գտնվում աշխարհի չքավորության 2/3-ը:

2․ Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը:

3․ Հարավային Ասիայի երկրների տնտեսությունը թույլ զարգացած է: Խոշոր արդյունաբերական ներուժ ունեն միայն Հնդկաստանն ու Պակիստանը: Մյուսները հիմնականում հետամնաց գյուղատնտեսական երկրներ են: Գյուղատնտեսության մեջ գերակշռողը բուսաբուծությունն է:

Posted in Հայոց լեզու

Նախատոնական նախագիծ

3. Ստեղծագործական աշխատանք

  • Ամփոփելով 2021-ը, տարեմուտի խոհեր (ձեռքբերումներ, դիտարկումներ)
  • Ակնկալիքներ 2022-ից 
  • Ամանորի իմ հեքիաթը: 

2022-ից ես ունեմ մեծ ակնկալիքներ։ Ես ցանկանում եմ, որ այլևս չկրկնվեն պատերազմները՝ որոնք խլում են բազմաթիվ կյանքեր, և աշխարհում տիրի խաղաղություն։ Շատ կցանկանաի, որ մենք վերջապես կարողանանք հաղթահարել այն վիրուսը, որը նույնպես պատճառ է դառնում մարդկանց մահերի։ Թող, որ 2022-ը լինի հաջողության, բարգավաճման և համերաշխության տարի։ Եվ այս ցանկությունները բոլոր նվերներից ամենաթանկն ու ցանկալին են ինձ համար։ Եվ ես հույս ունեմ, որ իմ ցանկությունները կկատարվեն, որովհետև միայն ես չեմ, որ ցանկանում եմ դա, այլ կարծում եմ, որ ողջ մարդկությունը։ Ես մեծ և դրական սպասումներով կդիմավորեմ 2022թ-ը։