Posted in Պատմություն 9

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամ

Posted in Պատմություն 9

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

Անկախության հանրաքվեն

Հայրենի եզերքը պաշտպանելուն զուգընթաց միջազգային հանրությանը Արցախյան հիմնահարցը ներկայացնելու, նրա աջակցությունը ստանալու ակնկալիքով արցախահայությունը ԼՂՀ-ի հռչակումից հետո՝1991թ. դեկտեմբերի 10-ին, անցկացրեց անկախության հանրաքվե: Անգամ պատերազմը և Ադրբեջանի հակահայ գործողությունները չկարողացան ազդել հանրաքվեի վրա: ԼՂՀ-ի բնակչության քվեարկության իրավունք ունեցողների 80%-ը մասնակցեց այդ հանրաքվեին, իսկ քվեարկողների 99%-ից ավելի ձայն տվեց անկախության օգտին: Հանրաքվեն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության սկզբունքների լիակատար պահպանմամբ:

Արցախյան պատերազմը

1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Անընդհատ ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը, որն Ադրբեջանցի գրոհայինների ռազմական հենակետերից մեկն էր:

Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը: Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը: Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ հայ ազատամարտիկները մոտեցան օդանավակայանին:

Posted in Uncategorized

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

1991 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։

1992թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ է դառնում։

2001թ.-ին Հայաստանը դառնում է Եվրախորհրդի անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների։

Այսօր Հայատսանի և Վրաստանի հարաբերությունները լավն են։ Վրաստաննը մեր կյանքի ճանապարհն է դեպի Եվրոպա և Ռուսաստան։ Սակայն Վրաստանը սերտ կապեր ունի Թուրքիայի և Ադբեջանի հետ, որոնք իր համար ավելի կարևոր երկներ են։

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ թշնամական են։ 2020 թ․-ի աշնանը Ադբեջանը հարձակվեց Արցախի վրա, որը այդ պահին գտնվում էր հայերի վերահսկողության ներքո։ Ցավոք Ադբեջանը շատ ավելի ուժեղ էր, նրան օգնում էին Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը։ Մեզ ոչ ոք չօգնեց և մենք պարտվեցինք այդ պատերազմում։ Ունեցանք շատ զոհեր, Արցախի մի մասը զավթեց Ադրբեջանը և հայաթափեց։ Արցախից մնացած կտորը գտնվոում է ռուս խաղաղապահների պաշտպանության տակ։ Արցախի ճակատագիրը անորոշ է։ Այսօր էլ Ադրբեջանը հարձակումներ է գործում Հայաստանի տարածքի վրա՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահմաններում։ Ադրբեջանի նախագահը բացեբաց խոսում է Սյունիքը զավթելու մասին։

Այսօր էլ Թուրքիան շարունակում է թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Անցյալ տարվա պատերրազմի ժամանակ Թուրքիան մատակարարել էր Ադրբեջանի գերժամանակակից զենք, նաև հատուկ ջոկատային զորքեր, Թուրքիայի գեներալները Ադրբեջանից օգնում էին ղեկավարել պատերազմը։ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և չի պատրաստվում ներողություն խնդրել և փոխհատուցել։ Փոխհարենը այն պահանջում է, որ հայերը դադարեն հայոց ցեղասպանությունից խոսել, հանձնեն Ադբեջանին այն ամենը ինչ Ադրբեջանը ուզում է, այլապես ամեն օր սպառնում է ուժի կիռարմամբ։ 80 միլիոնանոց Թուրքիան և 10 միլիոնանոց Ադբեջանը չափազանց մեծ սպառնալիք են 3 միլիոնանոց մեր փոքր երկրի համար։

Իրանի համար էլ չափազանց կարևոր է սահման ու կապ ունենալ Հայաստանի հետ, որովհետև մեր միջոցով այն կապվում է Եվրոպայի և Ռուսաստանի հետ։ Արցախի առաջին պատերազմի ժամանակ, ցուրտ ու մութ տարիներին, երբ Հայաստանը շրջափակման պատճառով սովի եզրին էր կանգնած մեզ փրկում էր կապը Իրանի հետ, որտեղից գալիս էր սնունդը և վառելիքը։ Այսօր էլ իրանցիները սիրում են այցելել Հայաստանը։ Սակայն այսօր Իրանը միանշանակ ավելի թույլ է, քան Թուրքիա-Ադրբեջան տանդեմը և զգուշանում է նրանց հետ վիճելուց։ Իրանը նաև շատ թշնամաբար է վերաբերվում Միացյալ Նահանգներին և Եվրոպական երկրներին՝ համարելով, որ նրանք ապրում են իսլամական կանոններին հակասող կյանքով։ Դա Իրանին փակուղու մեջ է դնում և կախման մեջ իր հզոր հարևաններից։

Իրական անկախության կարևորագույն չափանիշներից մեկն էլ ՀՀ միջազգային ճանաչումն ու նրա հետ դիվանագիտական կապերի հաստատումն է: ՀՀ-ն հենց սկզբից արտաքին-քաղաքական կարևոր խնդիր հռչակեց աշխարհի հետ ուղղակի արտաքին կապերի հաստատումը: Փաստական առումով 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչել և նրա հետ դիվանագիտական

կապեր էր հաստատել նորանկախ Լիտվայի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության համար կարևոր էր Ռուսաստանի կողմից ՀՀ անկախության ճանաչումը (1991թ. դեկտեմբերի 17): Հաջորդ օրը Հայաստանն իր հերթին ճանաչեց Ռուսաստանի անկախությունը: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. ապրիլին: 1991թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ինքնիշխան պետություն: 1992թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Շուտով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Թուրքիան, սակայն մի քանի պահանջների դիմաց: ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ:

Posted in Պատմություն 9

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։

Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։