Posted in Պատմություն 9

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամ

Posted in Պատմություն 9

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

Անկախության հանրաքվեն

Հայրենի եզերքը պաշտպանելուն զուգընթաց միջազգային հանրությանը Արցախյան հիմնահարցը ներկայացնելու, նրա աջակցությունը ստանալու ակնկալիքով արցախահայությունը ԼՂՀ-ի հռչակումից հետո՝1991թ. դեկտեմբերի 10-ին, անցկացրեց անկախության հանրաքվե: Անգամ պատերազմը և Ադրբեջանի հակահայ գործողությունները չկարողացան ազդել հանրաքվեի վրա: ԼՂՀ-ի բնակչության քվեարկության իրավունք ունեցողների 80%-ը մասնակցեց այդ հանրաքվեին, իսկ քվեարկողների 99%-ից ավելի ձայն տվեց անկախության օգտին: Հանրաքվեն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության սկզբունքների լիակատար պահպանմամբ:

Արցախյան պատերազմը

1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Անընդհատ ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը, որն Ադրբեջանցի գրոհայինների ռազմական հենակետերից մեկն էր:

Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը: Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը: Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ հայ ազատամարտիկները մոտեցան օդանավակայանին:

Posted in Պատմություն 9

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։

Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։

Posted in Պատմություն 9

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։

Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։