Posted in Քիմիա 9

Գնահատման հարցեր

Ֆիզակական մարմին — ծավալ, զանգված — նյութեր

Ի՞նչ է նյութը
Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։

Ի՞նչ  է պարզ և բարդ նյութը
Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ տարրի ատոմներից։
Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են առնվազն 2 տարրի ատոմներից։

Նյութի հատկությունները
Նյութի հատություններ են կոչվում այն հատկանիշները, որոնք կամ նման են իրարկամ տարբեր։
Կան նյութի 3 հատկություններ քիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական։
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, պլաստիկությունը, խտությունը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ազդեցություն է կենդանի օրգանիզմի վրա դրական կամ բացասական։

Մետաղ, ոչմետաղներ, օքսիդ, հինք թթու աղ-անօրգանական

Քիմիական ռեակցաներ՝ միացման, քայքայման, տեղակալման, փախանակման (չեզոքացման)։

Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Posted in Քիմիա 9

Քիմիայից  լաբորատոր  առաջադրանքներ 

Առաջադրանք  1. Սեղանին  դրված  նյութերը  դասակարգեք, հիմնավորելով Ձեր   

                                 Ընտրությունը.

                               ա) պարզ  և  բարդ  նյութերի 

                               բ) պարզ  նյութերը՝ մետաղների և  ոչմետաղների

                             գ)  բարդ  նյութերը՝ անօրգանական և  օրգանական նյութերի

Առաջադրանք  2.   Որոշեք  ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները(հոտը, համը, գույնը) և միջավայրը(հիմնային, թթվային, չեզոք)

Առաջադրանք  3.  Որոշեք  օդի  բաղադրությունը՝ մոմը  այրելով: Կատարեք  հաշվարկ. մոտավորապես քանի՞ լիտր  թթվածին  է  պարունակվում քիմիայի  լաբորատորիայում:

Առաջադրանք  4.  Կերակրի աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթը  կոչվում  է «ֆիզիոլոգիական լուծույթ»:  Պատրաստեք 500գ  ֆիզիոլոգիական լուծույթ, դրա  համար  քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնեք:

                          <<Մետաղների  քիմիական հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) 
Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ  2 . Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4H2O, ակտիվ մետաղ երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:
Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի, մագնեզիումի, ալյումինի  փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Լաբորատոր  փորձ 5. Կալցիումի միացությունների հատկությունները՝

                                        CaO—>CaCl2—> CaCO3—> CO2 

Posted in Քիմիա 9

Անհատական նախագիծ՝ էկոլօգիապես մաքուր սնունդ

Այն սնունդն է որը չի պարունակում վնասակար նյութեր, որոնք բացսական ազդեցությւոն չեն թողում մարդու առողջոթյան վրա։չեն  կիրառվում  քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև  աճեցման տեղը, օդի մաքրությունը,  ոռոգման ջրերի քիմիական կազմը,  արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը: Բացի աճեցման էկոլոգիապես մաքուր պայմաններից,  կարևոր է նաև տեղափոխման և  վերամշակման ընթացքը:

ՀՀ-ում արտադրվող  մի շարք  ապրանքների վրա վերջերս հայտնվել է  “էկոլոգիապես մաքուր” գրավիչ արտահայտությունը, չնայած  ապրանքատեսակի գինը դրանից գրեթե չի փոխվել: Մինչդեռ ամբողջ աշխարհում  իսկապես  էկոլոգիապես մաքուր  սննդի գինը մի քանի անգամ գերազանցում է  էկոլոգիապես  ոչ մաքուր արտադրանքի արժեքը: Շրջելով   երևանյան   սննդի  կետերով`  նկատեցինք, որ վաճառվող սննդամթերքները չեն համապատասխանում էկոլոգիապես մաքուր սննդի  չափանիշներին:  Վաճառակետերում  վաճառում են “փոշում կորած” սնունդ, սակայն երբ  վաճառողից բացատրություն ենք պահանջում, թե ինչու է վաճառվող սնունդը գտնվում այդ վիճակում, պատասխան է հնչում. “Արագորեն սպառվում է, ծածկելու կարիք չկա”:  Ի դեպ, մեր երկարատև զրույցի ընթացքում  “էկոլոգիապես մաքուր” սնունդը այդպես էլ մնաց  վաճառասեղանին`  սպասելով իր սպառողին: Էկոլոգիապես մաքուր  համարվող  սնունդը պետք է համապատասխանի բազմաթիվ չափանիշների, որոնցից ամենակարևորները և համազգայինները  “Econews”-ի հետ զրույցում  առանձնացրեց  ԵՊՀ էկոլոգիայի և բնության  պահպանության ամբիոնի լաբորատորիայի  վարիչ Աստղիկ Դանիելյանը. “Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:  Դրանց ստացման համար  չեն  կիրառվում  քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև  աճեցման տեղը, օդի մաքրությունը,  ոռոգման ջրերի քիմիական կազմը,  արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը: Բացի աճեցման էկոլոգիապես մաքուր պայմաններից,  կարևոր է նաև տեղափոխման և  վերամշակման ընթացքը”: “Econews”-ը  դիմեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտե`  պարզելու, թե միջազգային ինչ չափանիշներով է  կատարվում սննդի մաքսազերծումը և լիցենզիայի տրամադրումը: Պատասխան նամակում գրված էր.  “Մաքսային սահմանով նշված ապրանքատեսակի բացթողումը կախված չէ բնապահպանական որևէ չափանիշից: Սննդի ներկրման մաքսային ձևակերպումների համար որևէ լիցենզիա չի պահանջվում”:  Այսինքն` ըստ Պետական եկամուտների կոմիտեի` սնունդը ՀՀ տարածք ներմուծվելիս որևէ ստուգում չի անցնում: