Posted in Աշխարհագրություն 9, Uncategorized

Մարզեր

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում։ Շիրակի մարզկենտրոնն է՝ Գյումրին։ Այլ քաղաքներն են՝ Արթիկը, Մարալիկը։ Հարևան մարզերն են՝ Լոռին և Արագածոտնը։ Կլիման այնտեղ բարեխառն լեռնային է, իսկ սահմանին մոտ մի փոքր տեղ՝ ցուրտ լեռնային։

Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Նրա մարզկենտրոնն է՝ Վանաձորը։ Այլ քաղաքներն են՝ Տաշիրը, Շամլուղը, Ախթալան, Ալավերդին, Թումանյանը, Ստեփանավանը և Սպիտակը։ Հարևան մարզերն են՝ Շիրակը, Արագածոտնը, Կոտայքը, Տավուշը։ Կլիման այնտեղ բարեխառն լեռնային է, ինչ-որ տեղեր նույնպես ցուրտ լեռնային, և նույնիսկ չափավոր շոգ։

Տավուշիի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում։ Մարզկենտրոնն է՝ Իջևանը։ Այլ քաղաքներն են՝ Նոյեմբերյնաը, Դիլիջանը և Բերդը։ Հարևան մարզերն են՝ Լոռին, Կոտայքը, Գեղարքունիքը։ Կլիման այնտեղ խառնված է, և՛ բարեխառն լեռնային է, և՛ չափավոր շոգ, և՛չոր մերձարևադարձային ։

Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևելքում։ Մարզկենտրոնն է՝ Աշտարակը։ Այլ քաղաքներն են՝ Ապարանը, Թալինը և Աշտարակը։ Հարևան մարզերն են՝ Շիրակը, Լոռին, Կոտայքը, Արմավիրը։ Կլիման այնտեղ համարյա թե կեսը բարեխառն լեռնային է, իսկ մյուս կեսը չափավոր ցամաքային։

Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի արևմուտքում։ մարզկենտրոնն է՝ Արմավիրը։ Այլ քաղաքներն են՝ Մեծամոր, Վաղարշապատ, Արմավիր։ Հարևան մարզերն են՝ Արագածոտն, Արարատ։ Կլիման այնտեղ` արևոտ, չոր ցամաքային:
Առավելագույն ջերմաստիճանը` 41 աստիճան, նվազագույնը՝ -33 աստիճան։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում։ մարզկենտրոնն է՝ Արտաշատը։ Այլ քաղաքներն են՝ Մասիս, Վեդի, Արարատ, Արտաշատ։ Հարևան մարզերն են՝ Արմավիր, Կոտայք։ Կլիման այնտեղ խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Վայոց ձորի մարզը գտնվում է հարավ-արևելքում: Մարզկենտրոնն է՝ Եղեգնաձորը: Այլ քաղաքներն են՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք: Հարևան մարզերն են՝ Արարատ, Գեղարքունիք, Սյունիք: Կլիման այնտեղ ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ։

Սյունիքի մարզը գտնվում է հարավում։ Մարզկենտրոնն է՝ Կապանը։ Այլ քաղաքներն են՝ Սիսիան, Գորիս, Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ։ Հարևան մարզերն են՝ Վայոց ձոր։ Կլիման այնտեղ հիմնականում բարեխառն լեռնային է, տեղ-տեղ չափավոր շոգ և նույնիսկ չոր մերձարևադարձային։

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի կենտրոնում։ Նրա մարզկենտրոնն է՝ Հրազդանը։ Այլ քաղաքներն են՝ Չարենցավանը, Եղվարդը, Բյուրեղավանը, Աբովյանը, Նոր Հաճն։ Հարևան մարզերն են՝ Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Տավուշ, Արարատ։ Կլիման այնտեղ հիմնականում բարեխառն լեռնային է։

Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի ալևելքում։ Գեղարքունիքի մարզկենտրոնն է՝ Գավառը։ Այլ քաղաքներն են՝ Վարդենիս, Ճամբարակ, Սևան, Մարտունի։ Հարևան մարզերն են՝ Տավուշ, Վայոց ձոր, Արարատ, Կոտայք։ Կլիման այնտեղ բարեխառն լեռնային է, և մասամբ ցուրտ լեռնային։

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի մարզեր և մարզկենտրոններ


Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի: Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը մարզկենտրոնը

Արագածոտն-Աշտարակ

Արարատ-Արտաշատ

Արմավիր-Արմավիր

Գեղարքունիք-Գավառ

Լոռի-Վանաձոր

Կոտայք-Հրազդան

Շիրակ-Գյումրի

Սյունիք-Կապան

Վայոց ձոր-Եղեգնաձոր

Տավուշ-Իջևան

Posted in Աշխարհագրություն 9

Կրթություն

Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքի, հմտությունների, արժեքների, ավանդույթների և սովորությունների ձեռքբերումը։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, սովորեցնելը ու մարզելը և ուղիղ հետազոտությունը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն սովորողները կարող են նաև ինքնակրթվել։ Կրթությունը կարող է կազմակերպվել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և ցանկացած փորձ, որը ֆորմալ ազդեցություն կարող է ունենալ մարդու մտածելակերպի, զգացմունքների և վարվելակերպի վրա, համարվում է կրթական։ Ուսուցման մեթոդոլոգիան կոչվում է մանկավարժություն։

Continue reading “Կրթություն”

Posted in Աշխարհագրություն 9

Բուսաբուծություն

2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում բուսաբուծության տեսակարար կշիռը 61.7% էր, անասնապահությանը՝ 38.3 %: 2011 թվականին հանրապետության ցանքատարածությունը 286.7 հազար հա էր, որից հացահատիկայիններինը՝ 157.8 հգ., կարտոֆիլինը՝ 28.7հազար, բանջարեղենինը՝ 25.0 հազար, բոստանային մշակաբույսերինը՝ 5.8 հազար, կերային մշակաբույսերինը՝ 63,2 հազար հա։ 1990 թվականի համեմատությամբ՝ 2010 թվականին ցանքատարածությունները պակասել են 35,2 %-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինն ավելացել է 15,3 %-ով, կարտոֆիլինը՝ 26,8 %-ով, բանջարաբոստանայինինը՝ 23,3 %-ով։ Մոտ 4 անգամ կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքերը։

Հացահատիկային մշակաբույսեր

Հանրապետությունում ցորենի հիմնական ցանքատարածությունները Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում են։ Մշակում են ցորենի աշնանացան Բեզոստայա-1, Կանգուն-20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա-60 և այլն, գարնանացան Գալգալոս (Քռիկ), Շիրակի-1 և այլ սորտեր։
Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Բացի այդ՝ Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում հայտնաբերվել են վայրի ցորենի բազմաթիվ տեսակներ։
ՀՀ-ում գարին զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության մոտ 40 %-ը։ Մշակում են մեծ մասամբ գարնանացան գարի՝ գյուղատնտեսական բոլոր գոտիներում, իսկ աշնանացանը՝ Արարատի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մշակության մեջ տարածված են երկշար, բազմաշար և միջանկյալ գարու տեսակները։
Հայաստանի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։
Աշորան՝ որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռնային մարզերում, եգիպտացորենը՝ գրեթե բոլոր մարզերում. շրջանացված են Հիբրիդ-1, Աբովյան-2 հիբրիդները։ Հայաստանում եգիպտացորեն մշակվում է 17-րդ դարի վերջից, այդ մասին հիշատակում է Ղևոնդ Ալիշանը «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում։
Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծին ստեղծվել է Էրեբունի արգելոցը։ Ոլորտի զարգացման համար ՀՀ կառավարությունը 2007 թվականից իրականացնում է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», իսկ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունն ավելացնելու նպատակով՝ «ՀՀ 2010-2014 թվականներ ցորենի սերմնարտադրության զարգացման» ծրագրերը։