Posted in Աշխարհագրություն 9

Կրթություն

Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքի, հմտությունների, արժեքների, ավանդույթների և սովորությունների ձեռքբերումը։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, սովորեցնելը ու մարզելը և ուղիղ հետազոտությունը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն սովորողները կարող են նաև ինքնակրթվել։ Կրթությունը կարող է կազմակերպվել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և ցանկացած փորձ, որը ֆորմալ ազդեցություն կարող է ունենալ մարդու մտածելակերպի, զգացմունքների և վարվելակերպի վրա, համարվում է կրթական։ Ուսուցման մեթոդոլոգիան կոչվում է մանկավարժություն։

ՀՀ կրթության պատմություն

Հայոց դպրոցի բուն պատմությունն սկսվել է հայոց գրերի ստեղծումով (405), որից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթևի աջակցությամբ ձեռնամուխ է եղել կրթատների բացմանը։ Առաջին դպրոցը (վարդապետարան) բացել է Վաղարշապատում (գոյատևել է մինչև 51 թվականը), այնուհետև դպրոցներ է հիմնել Հայաստանի այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում, առաջինը՝ Ամարասում։ Մեսրոպյան դպրոցներում դասավանդվել են հայոց լեզու, երգ, երաժշտություն, գրչության արվեստ և այլն։ Խոշոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ, ունեցել են ձեռագրատներ։ Գործել են նաև որոշակի թեքումով (գրիչների, թարգմանիչների) դպրոցներ։ Դպրոցներում նախապես դասավանդվել են Սուրբ Գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա), ապա նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն և այլն։ Ավելի ուշ Դավիթ Անհաղթը (5-րդ դարում) առաջարկել է քառյակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։ Այն իրականացրել է Անանիա Շիրակացին (7-րդ դարում)՝ ստեղծելով հայ աշխարհիկ առաջին գիտական դասագիրքը՝ «Քննիկոնը» (ընդգրկված էին «Յոթ ազատ արվեստները»)։ 8-9-րդ դարերում վերելք են ապրել Սյունյաց դպրոցը, Գեղարքունիքի գավառի Մաքենյաց ուխտը և այլն։

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթություն

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկըրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1815-1921), Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

Ներկա իրավիճակ

Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։

Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։

Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։

Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։

Հնարավոր ապագա

Կարծում եմ Հայաստանում կրթությունը մոտակա տարիներին կմնա նույն մակարդակին, որովհետև այս պահին իմ կարծիքով պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի բանակի հզորացմանը և զարգացմանը, թեև լավ և հզոր բանակ ստեղծելու համար բնականաբար պետք է ունենանք կրթված զինվորներ և այստեղ գալիս ենք այն եզրակացմանը, որ առաջին հերքին պետք է զարգացնենքե կրթությունը։

Author:

Ես Գայանեն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սիրում եմ զբաղվել լրագրությամբ և մոնտաժով: Սիրում եմ հանրահաշիվ, երկրաչափություն, անգլերեն և վրացերեն:

Leave a comment