Posted in Ֆիզիկա 8

Սեյսմիկ ալիքները

Սեյսմիկ ալիքները երկրի կամ առաձգական այլ մարմիններով տարածվող էներգիայի ալիքներն են, որոնք առաջանում են երկրաշարժերի, պայթեցումների և մեխանիկական հարվածների հետևանքով։ Ուժեղ երկրաշարժերի օջախների մոտ, վայրկյանի տասներորդ մասի տատանման պարբերության դեպքում սեյսմիկ ալիքները ձեռք են բերում կործանիչ ուժ։ Ըստ տատանման բնույթի սեյսմիկ ալիքները լինում են երկայնակի և լայնակի, որոնք միասին կոչվում են ծավալուն։

Երկայնակի ալիքները բնութագրվում են միջավայրի մասնակի շեղումով սեյսմիկ ալիքի ուղղությամբ, իսկ լայնակին՝ մասնակի շեղումով սեյսմիկ ալիքին ուղղահայաց ուղղությամբ։ Նրանց ամպլիտուդի նվազումը համասեռ և իզոտոպ միջավայրերում հակադարձ համեմատական է հեռավորությանը։ Երկայնակի ալիքների արագությունը մեծ է լայնակի ալիքների արագությունից և հասնում է մինչև 8 կմ/վ-ի։ Միջավայրի բաժանման սահմանի առկայության դեպքում Երկրի մակերևույթին մոտ առաջանում են տարբեր տեսակի մակերևութային ալիքներ, որոնց ամպլիտուդի նվազումը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսու արմատին։ Այդ պատճառով, հեռակա երկրաշարժերից առաջացած ալիքների մեջ ամպլիտուդի մեծությամբ իշխողը մակերևութային ալիքներն են։ Ըստ խորության Երկրի հատկությունների փոփոխման պատճառով փոխվում է նաև ծավալային ալիքների տարածման արագությունը, որը հնարավորություն է տալիս Երկրի ներսում հայտնաբերել մի շարք պատյաններ և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։

Երկայնական և լայնական ալիքները բնութագրվում են համապատասխանաբար p և s տառերով։ Լայնական ալիքները՝S-ը, չի տարածվում հեղուկ միջավայրում իր շարժման ձևի պատճառով։ P ի S և արագությունների հարաբերությունը 1.73 է։ Երկրաշարժերի ժամանակ հիմնական ավերիչ է հանդիսանում s ալիքը։

Posted in Հայոց լեզու

29.04.2022

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

Տխրո՞ւմ է երբեմն հոգիտ։

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

Անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը այն է, որ երկուսնն էլ տխրած էին։

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Բանաստեղծության մեջ մարդու տխրությունը ասոցացնում են աշնան հետ։

Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք

1.       Ընդգծե՛ք 5 թվական․

Ա․ քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր,

Բ․ թվային, տրիլիոն, հազարերորդ, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգական, երեք յոթերորդ, չորրորդական, տասնավոր,

Գ․ վաթսուն, քանակություն, տասնմեկերորդ, մենավոր, ամբողջություն, հիսունական, հարյուր-հարյուր, թվանշան, չորս քառորդ, մեծաքանակ։

2.       Ընդգծե՛ք երեք քանակական թվական․

Ա․ երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն,

Բ․ քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, իննսունութ, տասը, կոտորակային,

Գ․ բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն, երկու, եռանիստ։

3.       Ընդգծե՛ք երեք դասական թվական․

Ա․ քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երսեուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, երկուստեք,

Բ․ հնգյակ, մեկ հարյուրերորդ, տասնչորսերորդ, երրորդական, չորրորդ, քսանութերորդ,

Գ․ առաջին, երեք քառորդ, տասնիններոդ, երկրորդականություն, կրկնակի, հիսունմեկերորոդ։

4.       Ընդգծեք երեք բաշխական թվական․

Ա․ մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ,

Բ․ մեկումեջ, հինգ-հինգքսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս,

Գ․ երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական։

5.       Ընդգծե՛ք երեք կոտորակային թվական․

Ա․ մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ,

Գ․ մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ,

Գ․ երկրորդային, մեկ քառորդ, քառածալ, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական։

6.       Ընդգծե՛ք երեք պարզ թվական․

Ա․ բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութ,

Բ․ միլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինը, երեք, քսանյոթ,

Գ․ թիվ, տրիլիոն, միակ, յոթ, տասնվեց, չորս,

Դ․ հարյուր, եռյակ, վեց, քսաներորդ, երկու, տասնհինգ,

Ե․ միայն, հինգ, ութական, տասը, յոթերորդ, հազար։ 

Posted in հայոց գրականություն, Uncategorized

27.04.2022

Դասարանական աշխատանք

Կարդա՛ Սահայնաի բանաստեղծությունները․

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Վերլուծիր բանաստեղծությունները ՝ մի քանի նախադասությամբ գրելով արտահայտված գաղափարը և քո կարծիքը։ 

Տնային աշխատանք

Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։ 

  1. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
  2. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։