Posted in Գրականություն 9, Uncategorized

Ֆազիլ Իսքանդեր «Տղան և պատերազմը»

Ֆազիլ Իսքանդեր «Տղան և պատերազմը» պատմության մեջ պատմում է մի տղայի մասին, ով իր տարիքի համար շատ կարդացած էր։ Նրանք ապրում եմ մեծ տան մեջ, ինչպիսին Մոսկվայում են։ Այդ տղան իր կարդացած գրքերից եզրակացրել էր, որ մարդիկ ավելի ու ավելի խելացի են դառնում։ Նա նախնադարյան մարդկանց համեմատում էր փոքր երեղայի հետ, և ասում էր, որ մարդիք գնալով ավելի են բարիանում և բանական դառնում։ Տղան շատ մտախոհ էր, որովհետև նա ուզում էր, որ մարդիկ բարիանաին։ Նա նույնպես հույս ուներ, որ մարդակերները անցյալում ավելի շատ էին, քան հիմա, ու թե մարդիկ հիմա ավելի են բարիացել։ Այդ տղան շատ բարի սիրտ ուներ և հույս ուներ, որ բոլորը իր պես են։

Posted in Գրականություն 9

Համաստեղ

  1. Ինչ ես կարծում, ինչի մասին էր պատմվածքը։ 7-ից 10 նախադասությամբ ներկայացրու ասելիքդ։

Գյուղից ոչ շատ հեռու անձև երկու ժայռ կար, որի անունը գյուղացիները Աստղկան էին դրել։ Մի օր, երբ այդ սարի մոտ խաղում էին, մի ծեր ջաղացպատ կանչեց և պատմեց Աստղկանի մասին հեքիաթը։ Ասում էր, թե մի օր մի ձկնորս գիշերով գնաց ձկնորսության իր նավակով։ Նա ուռկանը գցեց ծովը, և մի քիչ սպասելուց հետո ծանր-ծանր հանեց ու տեսավ, որ մեջը աստղեր են լեցուն։ Ձկնորսնել ասեց, թե ինչին են պետք աստղերը նա ձուկ է ուզում։ Հետո նա շալակեց աստղերը գնաց տուն ու կնոջը բողոքեց, թե ձկների տեղը աստղեր է բռնել, իսկ կինը սկսեց ուրախ-ուրախ պարել, ասելով, թե ինչ է անում ձկները, եթե այսքան աստղ կա։ Կինը այդ աստղերը վզին կախեց, ականջներին կախեց, մատներին դրեց և այլն։ Հաջորդ օրը ձկնորսը վերցրեց սայլակով աստղերը և ելավ վաճառելու, բայց ոչ ոք այդքան գումար չուներ, և աշուղը ասաց, որ գումարի տեղը երգ երգի, բայց ձկնորսը մերժեց։ Աշողը ամբողջ ընթացքում գնաց ձկնորսի հետևից, բայց մեկ է չտվեց։ Ձկնրոսը աստղերի որոշ չափը վաճառեց։ Վերջում մի փոթորիկ սկսվեց, որը բոլոր աստղերը տարավ երկինք և հանկարծ կարծես այդ աշուղին աստղերն թևեր տվեցին, ու նա նույնպես չքացավ երկինք, իսկ ձկնորսը քարարձան դարձավ։

2. Պատկերավորման ինչ միջոցներ կան պատմվածքում: Գտիր և դուրս բեր համապատասխան օրինակները:

3. Ինչ ես կարծում՝ ինչու ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին»:

Ես կարծում եմ, որ ձկնորսը իր ժլատության պատճառով քար դարձավ, իսկ Աշուղը քանի որ այդքան ձգտում էր աստղերին, աստղերն տարան Աշուղին իրենց հետ։

Posted in Գրականություն 9

Արևմտահայ գրականության ընթերցումներ

Առաջադրանքներ

  • Կարդա, ծանոթացրիր գրողներին և նրանց ստեղծագործություններին:
  • Վերլուծիր կամ ձայնագրիր հավանածդ բանաստեղծությունը:

Ես կարդացի Ռուբեն Սևակի <<Հոգիս>> բանաստեղծությունը։ Այնտեղ Ռուբենը Սևակը բնության պատկերների միջոցով պատմում էր իր հոգու մասին։ Նա ասում էր, որ գարնանային ծաղկած դաշտերում կա մի հիվանդ տերև։ Բանաստեղծության վերջում նա ասում է, որ հիվանդ տերևը իր հոգին է։ Բանաստեղծությունից հասկացա, որ ինչպես բոլոր բանաստեղծները, նա նույնպես իրեն անհաջողակ և տխուր մարդ է համարում։

Posted in Գրականություն 9

Սահյանական օրեր

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:

2. 7-ից 10 նախադասությամբ գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր տիրում է խաղաղությունը, փոխադարձ հարգանքը, սերը և երջանկությունը։ Իմ այս աշխարհում չեն լինում պատերազմներ՝ ոչ սահմանում, ոչ մարդկային հարաբերություններում։ Իմ այս աշխարհում երեխաները ծնվում են առողջ, մեծանում առողջ մտնոլորտում, ունենում են անհոգ մանկություն։ Իմ աշխարհում ծերերը չեն մնում անտեր, նրանց հարգում ու սիրում են և նրանց շրջապատում են իրենց սիրելի զավակները։ Իմ աշխարհում չկա ոչ սով, ոչ համաճարագ, ոչ մուրացկան մարդիկ։ Իմ այս աշխարհում տիրում է հավերժական գարուն, որտեղ բոլորը ուրախ են, անհոգ և երջանիկ։ Իմ այս աշխարհում չկան մարդու ներաշխարհը փոթորկող հանգամանքներ։ Ի վերջո իմ աշխարհը սկսվում է բարությունից, ավարտվում սիրով, քանի որ սերը և բարությունը կփրկի աշխարհը։

3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Ես հավանել եմ <<Ինչ արած մարդ եմ>> բանաստեղծությունը, որովհետև կարծում եմ այն ցույց է տալիս մարդու ինքնության մասին՝ մարդու ով լինելը։

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր: