Posted in Կենսաբանություն

Երիկամ

Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:

Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով:

Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:

Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:

Posted in Ֆիզիկա 8

Նյութի ագրեգատային վիճակներ: Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը, գոլոշիացում և պնդացում։ Եռում։ Վառելիքի էներգիա։

Կախված արտաքին պայմաններից բոլոր նյութերը հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում որոնք ընդհունված է անվանել ագրեգատային վիճակներ։ Տարբեր ագրեգատային վիճակներում նյութերն ունեն տարբեր հատկություններ։

Պինդ վիճակում գտնվող մարմինները ունեն որոշակի ձև և ծավալ։
Հեղուկները պահպանում են ծավալը և հեշտությամբ փոխում են իրենց ձևը։
Գազերը չունեն ոչ ձև, ոչ ծավալ։

Նույն նյութը երեք ագրեգատային վիճակներումել բաղկացած է նույն մոլեկուլներից կամ ատոմներից։ Այդ վիճակների տարբերությունը պայմանաորված է նյութի մասնիկների շարժման բնույթով և փոխազդեցությամբ։

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկային վիճակի կոչվում է հալում։ Այն աստիճանը որի դեպքում նյութը հալվում է կոչվում է հալման ջերմաստիճան։

Այն ջերմաքանակը որը անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար կոչվում է հալման ջերմություն։

Այն ֆիզիկական մեծությունը որը ցույց է տալիս թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հաղորդել 1 կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանի այն ամբողջության հեղուկի վերածելու համար կոչվում է հալման տեսակավոր ջերմություն։

Posted in Հայոց լեզու, Անհատական նախագիծ

Осёл и колодец. Ավանակը և ջրհորը

Մի ամգամ ավանակը ընկավ ջրհորը և սկսեց բարձր բղավել, կանչելով օգնություն։ Օգնության եկավ ավանակի տերը և ձեռքերը թափ տվեց՝ չէ որ ավանակին ջրհորից հանելը անհնար էր։

Այդժամ տերը վերլուծեց այսպես. <<Իմ ավանակը արդեն ծեր է, և նրան քիչ է մնացել ապրելու, իսկ ես մեկ է ուզում էի նոր երիտասարդ ավանակ գնել։ Այս ջրհորը արդեն համարյա չորացել է, իսկ ես արդեն շուտվանից ուզում էի փակել այն և փորել նորը։ Եվ ինչու միանգամից չսպանել երկու նապաստակ, կփորեմ ես հին ջրհորը, միանգամիցել ավանակին կհողարկավորեմ>>։

Մի քիչ մտածելով, նա կանչեց իր հարևաններին ֊ բոլորը համախմբված վերցրեցին բահերը և սկսեցին հողը գցել ջրհորը։ Ավանակը հասկացավ ինչ է կտարվում և սկսեց բարձր բղավել, բայց մարդիկ ուշադրություն չէին դարձնում նրա գոռգոռոցի վրա և առանց ձայն հանելու շարունակեցին հողը գցել ջրհորը։

Եվ ահա, շատ շուտով ավանակը լռեց։ Երբ տերը նայեց ջրհորը, նա տեսավ հաջորդ պատկերը՝ ամեն մի հողի կտորը, որը ընկնեւմ էր ավանակի մեջքին, նա ոտքերով թափահարում ու հարվածում էր։ Որոշ ժամանակ անց, բոլորի զարմանքով, ավանակը հայտնվեց վերևում և դուրս եկավ ջրհորից։

Աղբյուր

Posted in Աշխարհագրություն

Կանադա

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
    Հարավից Կանադան սահմանակցում է ԱՄՆ-ին։ Դա շատ մեծ երկիր է, որի աշխարհագրությունը բազմազան է։ Կանադայի ամենահյուսիսային կետը հասնում է 1000 կմ մինչև հյուսիսային բևեռ։ Իսկ ամենահարավային կետը նույն լայնության վրա է գտնվում ինչ Երևանը։ Ափագծերի երկարությունը հսկայական է։
  2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 
    Զարգացման բնական նախադրյալները։Կանադայի տարածքի մեծ մասը հարթավայրային է։ Ցուրտ կլիմայի քարքարոտ հողերի և ճահիճների առատության պատճառով հարթավայրերը քիչ նպաստավոր են հողագործություն համար։ Օգտակար հանածոներից հարուստ են երկաթի, պղնձի, ածխի, նավթի և գազի ոչ խոշոր պաշարներ։
  3. Որո՞նք են Կանադայի տնտեսության