Posted in ֆիզիկա 9

Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները

Տևողությունը՝ 10.04-28.04 2023թ

Մանակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել

հետևյալ հարցերի շուրջ

1. Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ։

20-րդ դարում՝ մինչև Չեռնոբիլի վթարը, միջուկային էներգիան դիտվում էր ոգևորությամբ և հույսով։ Եվ հիմա ոմանք այն համարում են մաքուր և էկոլոգիապես անվտանգ: Սակայն այն խնդիրները, որոնք ունեն ատոմակայանները, չեզոքացնում են նրանց բոլոր առավելությունները։

Խաղաղ ատոմի վտանգ միանշանակ կա։

Continue reading “Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները”

Posted in ֆիզիկա 9

Ատոմի միջուկի կառուցվածքը: Ճառագայթաակտիվություն: Միջուկային ռեակցիաներ

 

1.Որքա՞ն է α մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը: +2

Ալֆա մասնիկները հելիումի միջուկներ են, որոնք պարունակում են 2 դրական լիցքավորված պրոտոն և 2 չեզոք նեյտրոն, հետևաբար ունեն 2+ լիցք։ Պրոտոններն ու նեյտրոնները յուրաքանչյուրն ունեն 1 ատոմային զանգվածի միավոր զանգված, և այսպիսով ալֆա մասնիկը ունի 4 ընդհանուր զանգված։

2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:

(Պատասխանը կարող է լինել մեկից ավելի)

Քիմիական տարրի միջուկները

  • ունեն բացասական լիցք
  • ունեն նույն թվով պրոտոններ
  • իրարից տարբերվում են պրոտոնների թվով
  • իրարից տարբերվում են էլեկտրոնների թվով

Continue reading “Ատոմի միջուկի կառուցվածքը: Ճառագայթաակտիվություն: Միջուկային ռեակցիաներ”

Posted in ֆիզիկա 9

Առաջադրանք 21.04.2023

  1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են այն տարրերը, որոնք կարողանում են ինքնակամ ճառագայթահարվել։

  1. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը 

Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։

Continue reading “Առաջադրանք 21.04.2023”

Posted in ֆիզիկա 9

Լույսի անդրադարձման օրենքը

Date: 3 Մրտ 2023Author: goharisk0 Մեկնաբանություններ

Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին: 

470x0_e3fc6d35c638655355aec576ef740eb6___jpg____4_d59d1a07.jpg

Այն կարող է անդրադարձնել լուսային էներգիայի մոտ 90%-ը:

Լույսի անդրադարձումը ենթարկվում է որոշակի օրենքի, որը հայտնագործել է Հին Հունաստանի գիտնական Էվկլիդեսը:

 Այս օրենքը սահմանելու համար հարմար է օգտվել օպտիկական սկավառակ կոչվող սարքից:

455288.jpg

Օպտիկական սկավառակում լույսի աղբյուր է ծառայում փոքրիկ լամպը, որը գտնվում է շարժական լուսարարի ներսում:

Լուսարարից դուրս եկող լույսի նեղ փունջը՝ AO լույսի ճառագայթը, տարածվում է սկավառակի մակերևույթին և նրա մասնիկների կողմից ցրվելով դառնում է տեսանելի:

21212121.png

Սկավառակի կենտրոնում տեղադրված հարթ հայելուց AO ճառագայթը անդրադառնում է և սկավառակի վրա առաջացնում OBանդրադարձած ճառագայթ:

Ստացված պատկերը վկայում է այն մասին, որ AO ճառագայթը, հայելու հարթությանը տարված OC ուղղահայացը և OB անդրադարձած ճառագայթը գտնվում են միևնույն՝անկման հարթության մեջ:

  Ընկնող ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն՝ α (ալֆա):

Անդրադարձած ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն՝  ՝γ (գամմա):Տեղափոխելով լույսի աղբյուրը սկավառակի եզրով կարող ենք համոզվել.

P18Wpy.gif

Անդրադարձած ճառագայթն ընկած է անկման հարթության վրա, ընդ որում անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը՝ α=γ : 

Փորձնական տվյալների վրա հիմնված այս օրենքը կոչվում է անդրադարձման օրենք:

Նկատենք նաև, որ եթե փորձում լույսի ճառագայթը ընկնի անդրադարձնող մակերևույթի վրա BO ուղղությամբ, ապա անդրադառնալուց հետո այն կանցնի OA ուղղությամբ: Այս հատկությունը կոչվում է լուսային ճառագայթների շրջելիություն:

Հարթ հայելի:

Առօրյա կյանքում մեծ կիրառություն ունեն հարթ, անդրադարձնող մակերևույթները, որոնց անվանում ենք հարթ հայելի:

Երբ առարկան գտնվում է հայելու առաջ, ապա թվում է, թե հայելու հետևում նույնպիսի առարկա է գտնվում: Այն ինչ մենք տեսնում ենք հայելում, կոչվում է առարկայի պատկեր

Зеркало.gif

Հասկանալու համար, թե ինչպես է առաջանում առարկայի պատկերը հարթ հայելիում, հետևենք հայելու դիմաց տեղադրված S լույսի կետային աղբյուրից դուրս եկող SO1 և SO2 ճառագայթներին: Այդ ճառագայթները հասնելով հարթ հայելուն՝ նրանից կանդրադառնան համաձայն անդրադարձման օրենքի, այսինքն նույն անկյան տակ, ինչ անկյան տակ որ ընկնում է հարթ հայելու վրա:

229ea979a4f54e3c5c791d545bfbae083f925855.gif

Անդրադարձումից հետո ճառագայթները տարամիտող փնջով ընկնում են դիտողի աչքի մեջ: Դիտորդը լույսի աղբյուրը կտեսնի այն կետում, որ կետում կհատվեն այդ տարամիտող ճառագայթների մտովի շարունակությունները (կետագծերով նշված), այսինքն S1 կետում:

Այդ կետն էլ՝ S1-ը, հենց S կետային աղբյուրի պատկերն է հարթ հայելում:

S1 պատկերը կոչվում է կեղծ, քանի որ ստացվում է ոչ թե լույսի իրական ճառագայթների այլ դրանց երևակայական շարունակությունների հատումից:

Այսպիսով, հարթ հայելում պատկերը միշտ կեղծ է լինում: 

Օգտվելով եռանկյունների հավասարության հայտանիշներից կարելի է ապացուցել, որ S1O=SO

Սա նշանակում է. հարթ հայելում պատկերն նրանից գտնվում է նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց գտնվում է լույսի աղբյուր:

Կատարելով փորձ հարթ թափանցիք ապակու, վառվող և հանգած մոմերով: Փորձով կարելի է համոզվել, որ վառվող մոմի պատկերը այդ՝ մասամբ անդրադարձնող ապակու մյուս կողմում կեղծ է, քանի որ, եթե պատկերի երևացող բոցի վրա թղթի կտոր պահենք այն չի այրվի:

Screenshot_2.png
Screenshot_3.png

Կատարելով համապատասխան չափումներ քանոնով կարելի է համոզվել, որ վառվող մոմը և նրա կեղծ պատկերը ապակուց գտնվում են նույն հեռավորության վրա:

Փորձը ցույց է տալիս նաև, որ մոմի պատկերի բարձրությունը հավասար է իրական մոմի բարձրությանը;

Արդյունքները ամփոփելով կարելի ասել, որ հարթ հայելում առարկաների պատկերները միշտ լինում են.

Ուշադրություն

1. կեղծ

2. ուղիղ (չշրջված)

3. չափերով հավասար առարկայի

4. հայելուց նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց տեղադրված  է առարկան:

Այլ կերպ ասած՝ հարթ հայելում առարկայի պատկերը համաչափ է առարկային հայլելու հարթության նկատմամբ:

53842f20_c437_0132_56cf_12313c0dade2.png

Սակայն հայելում առարկայի պատկերի և առարկայի միջև կան նկատվող տարբերություններ: Հայելային անդրադարձումը միշտ աջը ձախ է փոխում և հակառակը:

Այդ պատճառով հնարավոր չէ հայելում կարդալ տեքստերը:

lsnPrxhbnJQ.jpg

Հայելին ունի մեծ կիրառություններ կենցաղում, տարբեր օպտիկական սարքերում: Այդպիսի հայտնի սարքերից է պերիսկոպը, որը կիրառվում է տանկերից, սուզանավերից, խրամատներից, տարբեր թաքստոցներից նայելու համար: 

image006.png

Առաջադրանքներ

1. Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 96° է:

Որքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը:

Ընկնող ճառագայթի անկյունը 48°
Հայելու միջև կազմած անկյունը 48°

2. Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 49° անկյուն:

Ինչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը:

5555512.jpg

49 + 49 = 98°

3.Երեխան կանգնած է հայելու դիմաց, նրանից 1.5 մ հեռավորության վրա:

Որքա՞ն է երեխայի և իր պատկերի միջև հեռավորությունը:3006579_0_856e_fe139e5a_L.jpg

1.5 + 1.5 = 3մ

4. Լամպը գտնվում է հարթ հայելուց 90 սմ հեռավորության վրա:

Որքա՞ն կդառնա լամպի և նրա պատկերի միջև հեռավորությաւնը, եթե լամպը35 սմ-ով հեռացվի հայելուց:

lamp-03.jpg

125 + 125 = 250սմ

5. Հեծանիվը շարժվում է 34 կմ/ժ արագությամբ:

Ի՞նչ արագությամբ է հեծանվի նկատմամբ շարժվում ճամփեզրին տեղադրված հայելում ստացվող նրա պատկերը:convex-mirror-250x250.jpg

34 կմ/ժ արագությամբ։