Posted in Աշխարհագրություն

Հարավային Ասիա

Դասի հղումը

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
  2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
  3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
  4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Պատասխաններ ՝

1․ Հարավային Ասիա տարածաշրջանում առանձնացնում են 3 գոտի` հյուսիսային` լեռնային, հարավային` թերակղզային, միջին` գետահովտային: Հարավային Ասիայի արևմտյան մասում տեղումները այնքան քիչ են, որ գյուղատնտեսական խնդիրներ են առաջացել: Իսկ արևելյան մասի տեղումների մեծ քանակությունը հանգեցնում է ջրհեղեղների: Հարավային Ասիայում են գտնվում աշխարհի չքավորության 2/3-ը:

2․ Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը:

3․ Հարավային Ասիայի երկրների տնտեսությունը թույլ զարգացած է: Խոշոր արդյունաբերական ներուժ ունեն միայն Հնդկաստանն ու Պակիստանը: Մյուսները հիմնականում հետամնաց գյուղատնտեսական երկրներ են: Գյուղատնտեսության մեջ գերակշռողը բուսաբուծությունն է:

Author:

Ես Գայանեն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սիրում եմ զբաղվել լրագրությամբ և մոնտաժով: Սիրում եմ հանրահաշիվ, երկրաչափություն, անգլերեն և վրացերեն:

Leave a comment