Posted in Պատմություն

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878 թվականի փետրվարի 19 Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։

 Պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ 

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Գործնական քերականություն
Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապերը իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս է գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկընա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:


1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:

Ա-ն համադասական

Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

Բ-ն ստորադասական


2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով: Ստորադասական

Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: Ստորադասական

Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին: Համադասական

Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում: Համադասական

Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: Համադասական

Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: Ստորադասական

Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: Համադասական

3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:

1- ին վարժության Բ խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը գերադաս է, մյուսը`երկրորդական:
Ա խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները:
 Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:

4. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ)  որ:Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

5. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
 Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: 
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
6. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:……………, և……………..:……………, ու…………….:……………, կամ………….:……………, և………………:……………, կամ…………..:Ե՛վ…….., և՛………..:
Ո՛չ………., ո՛չ………:
Թե՛………., թե՛………:
Կամ………., կամ………:……………….., թե՞…………….:7.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:Այնքան……………, ինչքան (որքան)……….:Այնպես…………., ինչպես…………:Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:Երբ……………., հենց այդ ժամանակ …………:Հենց որ…………, ……………….:……………….., այնպես որ…………..:……………….., մինչդեռ………….:Քանի դեռ…………,…………:                                             :…………………., թե………………:8. Կետերը փոխարինի՛ր նախադասություններով : Ոչ մի հնար չօգնեց, և…:
Լուրը շատ անսպասելի էր, բայց…:
 Ինչո՞ւ պտտվող հոլը չի ընկնում, թեև…:
 Թափ առնելով` ճոճանակն սկսեց շրջաններ գծել, իսկ…:
 Աշխարհում ամեն ինչ շարժվում է, կամ…: