Posted in անգլերեն

My day

My day
I get up at 7 o’clock in the morning. I brush my teeth and wash my hands and face. I have porridge for my breakfast. Then I go to school. I have my lunch at school. We do our classwork, then we do our homework. I go home at 5 o’clock. I usually read books and play with my brother. I have soup for my dinner. When I have dinner I watch TV. Then I wash my hands and go to bed.

Posted in անգլերեն

My day

My day
I get up at 7 o’clock in the morning. I brush my teeth and wash my hands and face. I have porridge for my breakfast. Then I go to school. I have my lunch at school. We do our classwork, then we do our homework. I go home at 5 o’clock. I usually read books and play with my brother. I have soup for my dinner. When I have dinner I watch TV. Then I wash my hands and go to bed.

Posted in Ջանի Ռոդարիի հեքիաթներ

Ջաննի Ռոդարի
Հեքիաթներ.

Սակա՛լա–պակա՛լա
Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի ոչ մեկը այդ լեզուն չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս երեսին:
_Սակալա-պակալա,-ասաց մի տղան:
_Պակալա պակալա, բրաֆ,-ասաց մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի պարոն և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական տիկին էր նայում. ո՛չ բարի էր, ո՛չ էլ՝ չար:
_ Ի՛նչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բարի պարոնը չհամաձայնեց.
_ Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,-ասաց նա:
_ Ուզում եք ասել, որ հասկանո՞ւմ եք նրանց բլբլոցը:
_ Բա ո՜նց,-պատասխանեց բարի պարոնը,-իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ լավ օր է այսօր, իսկ մյուսը նրան պատասխանեց՝ վաղն ավելի լավ օր կլինի: Տիկինը քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի բարաբասկի պիմպարամոսկի,-ասաց մեկը:
_Բամբարամբամ բասկի կումպարասկի բրու,-պատասխանեց մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_ Հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց տիկինը:
_ Հասկացա,-ժպտալով ասաց ծեր պարոնը,-նրանցից մեկն ասաց.
_ Ինչ լավ է, որ մենք ապրում ենք այս աշխարհում:
Մյուսն էլ պատասխանեց.
_ Այո՛, աշխարհը հրաշալի է:
_ Իրո՞ք հրաշալի է մեր աշխարհը,-զարմացավ տիկինը:
_ Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր պարոնը:
Ես այս հեքիաթից հասկացա, որ երեխաները իրենց համար նոր լեզու էին հորինել, բայց միայն նրանք չէին, որ հասկանում էին այդ զվարճալի լեզուն:
Ինձ այս հեքիաթից դուր եկավ լրագիր կարդացող ծերուկը, որովհետև նա հասկանում էր երեխաների լեզուն:
Իսկ ինձ դուր չեկավ ոչ չար ոչ բարի տիկինը, որովհետև նրան դուր չեկավ երեխաների հորինած լեզուն:
Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Ես այս հեքիաթից հասկացա, որ կապիկները չէին հասկանում, որ իրենք վանդակում էին և դա էր իրենց շուրջը ամեն ինչ նույն էր:
Ինձ դուր եկավ ¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬փոկերի ավազանը, որովհետև ես սիրում եմ ավազան և փոկ:
Իսկ ինձ դուր չեկան կապիկները, որովհետև նրանք չէին հասկանում, որ իրենք վանդակում են:
Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնկան եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
Ես այս հեքիաթից հասկացա, որ երբեք պետք չէ հուսահատվել:
Ինձ դուր եկավ գիտնականի շատ գիրք կարդալը:
Ինձ դուր չեկան ծիծաղող մարդիկ, որովհետև նրանք ծիծաղում էին գիտնականի չստացված փորձերի վրա:

Ալիսա–գլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…: Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ… ընկա մեջը…
Էս Ալիսան ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված շարունակ ոտքերն էր շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար: Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…: Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
Ես այս հեքիաթից հասկացա, որ Ալիսա-գլորիկը շատ փոքր էր և ճարպիկ:
Ինձ դուր եկան տատիկն ու պապիկը, որովհետր նրանք անհանգստանում էին Ալիսա-գլորիկի համար, քանի-որ սիրում էին նրան:
Ինձ դուր չեկավ, որ Ալիսան շատ հետաքրքրասեր էր:
Ցրված տղա Ջովանիի պատմությունը
_ Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:
_ Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_ Հա՛, մա՛մ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը

դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես:
_ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ մի բան չի եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր, չլսեց:
_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:
_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_ Այո՜, դրանից լավ չի լինում:
Ես հասկացա այս հեքիաթից, որ Ջովանին աշխարհի ամենա- ցրված տղան է:
Ինձ դուր եկավ, որ Ջովանին ճնճուղի նման ուրախ ու համարձակ էր:
Ինձ դուր չեկավ Ջովանիի թափթփվածությունը:
Թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին
Մի անգամ Անբան Ջովանինոն որոշեց Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա: Բարեկամները համոզում են նրան.
_ Տե’ս, վտանգավոր է, փորձանքի մեջ կընկնես: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:
Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի քթերին: Նա դա ճարպկորեն և զգույշ արեց, նրանք ոչ մի բան չնկատեցին:
_ Դա դժվար բան չէՙ-որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաք, իմացավ՝ որտեղ են ապրում քաղաքապետն ու դատավորը, այցելեց նրանց, դիպավ բոլորի քթերին՝ որին մի մատով, որին՝ երկու: Այդ լուրջ մարդկանց դա այնքան էլ դուր չեկավ իհարկե: Բոլորը մտածում էին, որ Ջովանինոն դաստիարակաված մարդ է և կարող է ամեն ինչի մասին զրուցել: Քաղաքապետը մտքում ինքն իրեն բարկացավ, բայց համենայնդեպս հարցրեց.
_ Դուք ինչո՞ւ ձեռք տվեցիք իմ քթին:
_ Ի՜նչ եք ասում, պարո’ն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն:-Ձեզ երևի թվացել է: Գուցե ճանճ կամ մոծակ է եղել:
Քաղաքապետը շուրջը նայեց, ո’չ ճանճ տեսավ, ո’չ մոծակ: Բայց Ջովանինոն հասցրել էր ծլկել, դեռ դուռն էլ հետևից ծածկել էր: Ջովանինոն մի տետր էր պահում: Նա գրում էր բոլոր այն քթերի մասին, որոնց ինքը ձեռք էր տվել: Դրանք բոլորը շատ կարևոր պաշտոնյա քթեր էին: Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին նախարարների, տասնյակ գեներալների: Էլ չեմ խոսում տարբեր նախագահների, Հռոմում նրանք աղքատներից շատ են: Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորութը օրենք դարձնել:
_ Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաք: Դա ավելի ժամակակից և բարեկիրթ է:
Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ց… Բոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:
Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել. Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասում: Եղավ այդպիսի առիթ: Դա թագավորի զբոսանքի օրն էր: Ջովանինոն նկատեց, որ ժամանակա առ ժամանակ ժողովրդի միջից մեկը դուրս է վազում, թռչում է թագավորական կառքի ոտնակին և թագավորին ծրար էր տալիս՝ ինչ-որ խնդրանքով: Թագավորը այն ժպտալով տալիս է իր առաջին նախարարին: Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր նրան:
_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով շոյեց թագավորի քթի ծայրը: Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել էր ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած ուզում էին նույն բանն անել: մեկը մյուսի ետևից թռչում էր կառքի ոտնակին, բռնում էր թագավորի քիթը և մի ուժեղ քաշում:
_ Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի նոր ձև է,- թագավորի ականջին շշնջաց առաջին նախարարը:
Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որոհետև քիթը ուռել էր, հիվանդացել, հարբուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրան հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել: Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի: Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ:
Ես այս հեքիաթի հասկացա, որ Ջովանիի համառության շնորհիվ Հռոմում նոր ուրախ քիտ քաշելու սովորույթ առաջացավ:
Ինձ դուր եկավ թագավորի համեստությունը, որ պատժելու փոխարեն նա երազում էր, որ իր քիթը չպովի:
Ինձ դուր չեկավ, որ քթին դիպչելու փոխարեն քաշում էին:

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ: Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:
Ես այս հեքիաթի հասկացա, որ այս երկրում ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:
Ինձ դուր եկավ եթե հանկարծ պատերազմ է սկսվում, նրանք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
Ինձ դուր չեկավ, որ Ջովանին անբան էր:

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Այս հեքիաթի ես հասկացա, որ այս երկրում ամեն ինչ կլոր է և մարդիկ օրինապահ:
Ինձ դուր եկավ, որ այս երկրում սուր և վնասող ոչինչ չկար:
Ինձ դուր չեկավ, որ խախտման համար որպես տուգանք խախտողն է ապտակում անմեղ պարեկին:
Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են
Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել, թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր տարօրինակ քաղաքի փողոցներով: Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տների պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:
_ Բարև,-խոսեց Ջովանինոն սառնարաններից մեկի հեռախոսով:
_ Բարև,-պատասխանեցին ներսից:
_ Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:
_ Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:
_ Ո’չ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Եվ ի՞նչ… Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:
_ Չէ՜, ինչո՛ւ, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:
_ Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ի՞նչ կլինի այդ ժամանակ:
_ Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեմ իմ զինվորներին՝ նրան բանտ նստեցնել:
_ Չէ՜ մի, արևին՝ բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:
Ես այս հեքիաթից հասկացա, որ այս քաղաքի մարդիկ կարագից էին:
Ինձ դուր եկավ, որ նրանք սառնարաններում էին ապրում:
Ինձ դուր չեկավ, որ կարագների թագավորը ուզում էր արևին բանտ նստեցնել:
Շոկոլադե ճանապարհը
Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը: Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները: Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:
Ես այս հեքիաթից հասկացա, որ այս քաղաքը շոկոլադից էր:
Ինձ դուր եկավ, որ ամեն ինչ շոկոլադից էր:
Ինձ դուր չեկավ եղբայրների ագահությունը:
Պաղպաղակե դղյակը
Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին, կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ չկորչի:
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Դրանից հետո երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
_ Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանայիր:
Ես այս հեքիաթից հասկացա, որ այս քաղաքը պաղպաղակից էր:
Ինձ դուր եկավ, որ ծեր տատիկի խնդրանքը չմերժեցին:
Ինձ դուր չեկավ, որ ելակե պաղպաղակը հալչում էր: