Posted in Ռուսերեն, Uncategorized

Мир увлечений. Мои интересы.

Алёша: Привет, Андрей! Куда ты так спешишь? Андрей: Привет! Как всегда по воскресеньям мы играем с ребятами в футбол. Сегодня у нас матч с командой соседнего двора. Пойдём, будешь за нас болеть. Алёша: Я не очень люблю футбол. По-моему, нет ничего лучше хорошей книги. А в футбол я играю только на компьютере.  Андрей: Да, сейчас все увлекаются компьютерными играми. Но играть во дворе всё же интересней. Алёша: Ты так думаешь? А мне компьютерные игры больше нравятся, но мама не разрешает долго играть: можно испортить зрение. Андрей: Правильно. Лучше гонять мяч по двору, чем по экрану. Пойдём! Ребята, наверно, ждут. Алёша: Ладно, пойдём. Но в три часа мне надо быть дома. По телевизору интересная передача.

  • Разыграйте подобные диалоги в классе.
  • Впишите подходящие глаголы.
  • 1. Современные дети увлекаются компьютерными играми. 2. Дима занимается боксом. 3. Борис давно интересуется историей. 4. Лена уже два года занимается музыкой. 5. Все должны заниматся спортом. 6. Мой брат интересуется техникой. 7. Мы гордимся нашей родиной. Слова для справок: увлекаться, интересоваться, заниматься, гордиться
Posted in հայերեն, Uncategorized

Զանգի Զրանգի

4-րդ մաս

Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղլուխովը, և նրանք իսկույն առողջացան։ Փաթաթվեցին Թաթուխին և, փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին ինչպես հայտնեն իրանց շնորհակալությունը և սրտների ուրախության անչափությունը։

Այս դեպքից սիրտ առած՝ մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը։ Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց, նույնը լսեցին և ոչխարները և դողդողալով սկսեցին ետ-ետ քաշվիլ։ Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ի՛նքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը։

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի, որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան։ Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր, եթե ասեր՝ վագր է, վագր չէր, եթե ասեր վարազ է, վարազ չէր, բայց ինչ- որ էր՝ մի սարսափելի գազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն՝ շանից տասնապատիկ մեծ։

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան։

― Է՜յ մարդ,― կանչեց գազանը մարդկային լեզվով,― ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվիլ, ե՛կ ինձ ծնեցրու, մի՛ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ։

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ՝ ասելով մտքումը. «Մարդու լեզվով խոսողը մարդու խղճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»։

Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց.

― Եթե ջուխտ ծնեմ՝ քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ՝ կյանքդ քեզ կընծայեմ։

― Դո՛ւ գիտես,― ասաց Թաթուխը,― յա՛ բախտ, ինչ կլինի՝ կլինի։

Գազանի ունեցած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը՝ նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց.

― Ահա՛ այս մեկն է, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ։

Գազանն ամաչեց իր գազանությունից.

― Գնա՛,― ասաց,― կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ:

5-րդ մաս

Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով։ Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար։

Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ նրանց պահում էր շղթայակապ։

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ Աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները։ Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին[5] և հորն ու մորն ասաց.

― Նայեցեք այս կաթին․ երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին ու Զրանգին, նրանք ինձ օգնության կհասնեն։

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին ծառեր էին դառել։ Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը։ Ի՞նչ ծննդարան… էլ ո՛չ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար։ Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին[6] ուներ՝ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը։ Մտավ ներս և, ո՜վ հրաշք, տեսավ՝ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին[7], ասելով.

― Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքիս լույս, ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։― Այս ասաց քույրը և շտապելով դուրս եկավ դուռը։

Տեսավ՝ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի՞ ես եկել։

― Այո՛,– պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել։

Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց Թաթուխը։

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՞ւ ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց եղբայրը։

Քույրն շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ ու էլի ներս գալով հարցրեց.

― Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել։

― Այո՛,― ասաց Թաթուխը, որի սիրտն արդեն սկսել էր դողդողալ։ «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի․ ի՞նչ պիտի անեմ ես, ինչպե՞ս պիտի ազատվեմ»,― մտածում էր նա։

Քույրը դուրս գնաց, չորրորդ ոտն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.

― Եղբա՛յր ջան, ոտքո՞վ ես եկել։

― Այո՛, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չգիտեմ՝ պիտի թողնե՞ս, թե՞ ոչ։

― Վո՜ւյ, քոռանամ ես, եղբա՛յր ջան, ինչպե՞ս կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե՝ երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան։ Ով գիտե քաղցած ես, սպասի՛ր, ես գնամ քեզ համար հաց բերեմ։

Քույրը դուրս գնաց թե չէ՝ տան անկյունից մի աքաղաղ դուրս եկավ և ասաց Թաթուխին.

― Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի, ճար ունես՝ տե՛ս։

― Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ,― ասաց տղան։

Աքաղաղն ասաց.

― Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը[8] կախ արա, ինքդ դուրս եկ, փախիր։ Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն, մինչև նա աչքերը կմաքրե, դու բավական տեղ գնացած կլինիս։

Ինչպես ասաց աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ։ Աղջիկը եկավ, տեսավ՝ եղբայրը չկա, մուշտակն ընկավ աչքովը, կարծեց նա ինքն է՝ եղբայրը, գազանի պես վրա ընկավ, քրքրեց, մոխիրը թափվեց վրան և աչք ու բերան լցրեց։ Տեսավ որ խաբված է՝ սաստիկ կատաղեց, շուտով թափ տվավ մոխիրը, աչքերը սրբեց ու վազեց եղբոր հետևից։

Թաթուխը բավական հեռացել էր. ետ մտիկ տվավ, տեսավ՝ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա։

Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառը, չկարողացավ, սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց։ Կտրած ծառն ընկավ երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն[9] ու մայրագիրը[10] նայեցին նշան դրած կաթին, տեսան, որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան, թե ո՛ր կողմն է գնացել և ի՛նչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի։

Նրանք էլ այնպես հախռեցին[11] աղջկանը և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։

Անծանոթ բառերի բացատրություն

  1. Թարեք- պատին ամրացրած հորիզոնական տախտակ վրան զանազան իրեր դնելու համար, դարակ
  2. Խուրջին- ուսին կամ գրաստի վրա դնելու, բրդից գործված երկաչքանի տոպրակ
  3. Շլինք- վիզ, պարանոց
  4. Հերթ- երդիկ
  5. Հայրագիր- որդեգրի հայրացուն
  6. Մայրագիր- որդեգրի մայրացուն
  7. Հախռել- խժռել, լափել

 

Առաջադրանքներ

  1. Բնութագրեք Թաթուխին՝ ձեր խոսքը հիմնավորելով տեքստի հատվածներով:
  2. 4-րդ հատվածից դուրս գրեք 5 ածանցավոր բառ և առանձնացրեք արմատն ու ածանցը:
  3. Ձեր կարծիքով ո՞ւր էին գյուղի բնակիչները և տղայի ծնողները:
  4. Զանգին ու Զրանգին ինչպե՞ս իմացան, որ իրենց տերը նեղության մեջ է:
  5. կախարդական կաթի միջոցով:
  6. Գազարագույնով նշված նախադասությունները դարձրեք ուրիշի անուղղակի խոսք: