Posted in հայերեն, Uncategorized

Ղ. Աղայան լուսահաչ

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:
  • Հայրիկ- հայրական, Բոողար,  լուսին-լիալուսին, որդյակ, վնաս-անվնաս,  լույս-լուսամփոփ, շուն-շնաձուկ, գայլ-շնագայլ, ցեղ-ցեղակից, գիշեր-գիշերային, բակ-բակային, ճամփա-ճամփորդ, աշխարհ:
  • Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում  հետ է խոսում:
  • _ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
    Միշտ հաչում է լուսնի վրան.
    Մի՞թե պայծառ լուսնյակը
    Մեկ վնա՞ս է տալիս նրան:
  • Որդին հորը:
    _ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
    Այլ լույս, միայն լույս է տալիս,
    Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
    Լույսը գիշերը դուր չի գալիս:
    Բայց լուսինը խոմ չգիտե՞,
    Որ իր վրան հաչողներ կան, —
    Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
    Շարունակում է իր ճամփան:
    Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
    Պետք է լույս տանք մութ աշխարհին,
    Եվ համարենք, թե չենք լսում
    Մեզ վրա զուր հաչողներին:
  • Հայրը որդուն:
  • Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց  մասին:
  • գայլը
  • Գայլեր կաթնասունների դասի շնազգիների
  • ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը, թե ճույռերը։

    Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում:

  • Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:
  • Ոչ, որովհետև լուսինը մեզանից հարյուրավոր կիլոմետրերով հեռու է և չի լսում շան հաչոցը:
  • Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:
  • Այո կարևոր էին, որովհետև այնտեղ հայրը նկատի ուներ, որ վատ մարդկանց պետք է տանենք դեպի լավը, իսկ մեզ վատաբանողներին ուշադրություն չդարձնենք: