Posted in հայոց գրականություն

Հայոց գրականություն

Դասարանական աշխատանք

Պատմվածքի քննարկում: 

Շալվա Ամոնաշվիլի ,,Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու: 

Տնային աշխատանք

Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի ,,Օրն ավետյաց,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Բացատրի՛ր վերնագիրը:
Տեքստից դուրս բեր մանուկ Սողոմոնին նկարագրող արտահայտություններ, նախադասություններ:

Posted in հայոց գրականություն

Հայոց գրականություն

30.09.2021

Դասարանական աշխատանք

Պատմվածքի քննարկում, ամփոփումների ստուգում: 

Տնային աշխատանք

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, պատմվածքը: 

Շարադրի՛ր մտքերդ ,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ….. ,, վերնագրով: 

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ուրախ են

Մարդիկ բոլորն էլ ունենում են խնդիրներ որոնց պատճառով նաև տխրում են։ Ես միշտ աշխատում եմ ուրախացնել մարդկանց, նույնիսկ այն ժամանակ, երբ ինքս տխուր եմ։ Ես երբեք չեմ կարող նայել, թե ինչպես է մարդը տխրում։ Ես միշտ իմ շրջակա միջավայրը աշխատում եմ ուրախ դարձնել, որովհետև ես ինձ այդպես ավելի լավ եմ զգում։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Ներկայացնել և քննարկել անհատական նախագծերը: 

Գնահատում:

Տնային աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության թռչնաշխարհի տարատեսակություն պայմանավորված է նրանով, որ այստեղ են գալիս Իրանական, Միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ։ Դրանցից համընդհանուր ճանաչում են մարդու հարևանությամբ ապրողները և նրանք, որոնց կենսակերպը առնչվում է մարդու տնտեսական գոծունեության հետ։

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողը ինքնամաքրվելու հատկություն ունի։ Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրից հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորությունը նույն պես անսահման չէ։ Իսկ թափոնով աղտոտված հողը սպառնում է հիվանդության առաջացման պատճառ դառնալ։
Գիտատեխնիկական առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահպանության միջոցներ ստեղծելու մասին։

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր — երկնաքեր
Բարի մտքով — բարեմիտ
Վատ համբավ ունեցող — վատահամբավ
Հեշտությամբ թեքվող — դյուրաթեք
Խաժ աչքեր ունեցող — խաժակն
Կյանքը սիրող — կենսասեր
Հանրության կողմից ճանաչված — հանրաճանաչ
կյանքով ուրախացող — կենսուրախ

4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

Մանր նկարներ անող — մանրանկարիչ
Թռչուններ բուծելու տեղ — թրչաբուծարան
Գյուղի տնտեսությանը հատուկ — գյուղատնտեսական
Միտք հղանալը — մտահղացում
Արդյունք ունեցող — արդյունավետ
Աշխատանքը սիրելը — աշխատասեր
Հավասար  կշիռ  ունենալը — հավասարակշռված
Բառերի մասին գիտություն —բառագիտություն