Posted in Ֆիզիկա 8

Լաբորատոր աշխատանք՝ փորձ 2

Նպատակը՝
Տեսնել ինչպես է գազի ճնշումը կախված ծավալից։

Անհրաժեշտ պարագաներ՝
մխոցով գլան որտեղ մխոցը ազատ շարժվում է, փուչիկ բարակ թաղանթով և թել։

Փորձի ընթացքը՝
Որպեսզի տեսնեմ գազի ճնշման կախվածությունը գազի ծավալից, ճնշման կախումը ծավալից, դրա համար պետք է նույնը թողնել ջերմաստիճաքնը և զանգվածը։ Դրա համար գլանում մխոցը հետ ենք տանում, գլանի վերևվի բաց մասում պինդ կապում ու հարմարացնում ենք ռետինե թաղանթը։ Այսպիսով ապահովում ենք փորձի պայմանները։ Մխոցը սկսեցի դանդաղ առաջ բերելով, փոքրացնելով ծավալը տեսա, որ կախված թաղանթը սկսեց դեպի դուրս կորաձև փքվել։ Հետո սկսեցի հետ քաշել մխոցը այսինքն մեծացնում էի գազի ծավալը գլանի ներսում։

Եզրակացություն՝
Գազի ջերմաստիճանը նույնը պահելու դեպքում, և փոփոխելով միայն ծավալը նաև փոխվում է ճնշումը, որքան մեծացնում ենք ծավալը այդքան ճնշումը փոքրանում է։ Իսկ ինչքան փոքրացնում ենք ծավալը այդքան մեծանում է ճնշումը։