Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

1.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
 Որոշել էր ծովափ գնալուց առա ջ լողալ սովորել:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար: Կապ

2. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր։

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր։

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռանակիրներ։

է. Մարդ, կին:

Մարդիկ, կանայք։

3.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
հարթավայրերում(հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները(օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը(քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ… (ջրվեժ)ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:

Շատ ծովախորշերը(ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդիք ցնցում են զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն էին, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շները վրայից թափ են տալիս լվերին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտիներում:

5. Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:

Կաթը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:

Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը: