Posted in Քիմիա

Քիմիա

Քննարկվող հարցեր՝

  1. Որն է կովալենտային կապը և նրա տեսակները`ոչբևեռային և բևեռային
  2. Իոնային կապ
  3. Մետաղական կապ
  4. Ջրածնական կապ                       

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանցկապված ատոմների համախումբ ենՆյութերի քիմիական հատկությունները պայմանավորվածեն քիմիական կապերի տեսակովկապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբՀին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզելթե ինչպես են կառուցված նյութերըինչպես և ինչու են ատոմները միանումև ինչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում: XX դարում ֆիզիկոսները պարզեցինոր ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներովարտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններովորոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմիցՀետևաբարատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի ենԱտոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապՔիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջևորը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանըՔիմիական կապն ատոմների փոխազդեցություն էորն ուղեկցվում է էներգիայի անջատումովԱյդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ/մոլԷներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառովորոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտայինիոնային և մետաղային կապեր:Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Կովալենտային է կոչվում այն քիմիական կապըորն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցովԿապըորն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային  զույգերովորոնք կապված են երկու միջուկների (կենտրոններիկոչվում է կովալենտային ոչ բևեռայինՔիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ): Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռայինԿովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապըորն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված  էլեկտրոնային զույգի միջոցով:Մետաղային կապը առաջանում է մետաղների ատոմների միջև:Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային է անվանվում այն քիմիական կապըորն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական ձգողության ուժերի շնորհիվ:Իոնները լիցքավորված մասնիկներ ենորոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիսԻոնային միացությունները համեմատաբար սակավաթիվ ենԱրժե հիշատակելոր դրանց թվին են դասվում ալկալիական ու հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերիօքսիդներն ու հալոգենիդները:

Author:

Ես Գայանեն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սիրում եմ զբաղվել լրագրությամբ և մոնտաժով: Սիրում եմ հանրահաշիվ, երկրաչափություն, անգլերեն և վրացերեն:

Leave a comment