Posted in Վրացերեն, Uncategorized

Կարդում ենք Ռուսթավելի

Դեկտեմբերի տասնմեկին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր այցելեց Հայաստանում Վրաստանի դեսպանի տիկին Էկա Բաքրաձեն: Տիկին Բաքրաձեն մեզ համար խոսեց և պատմեց Շոթա Ռուսթավելու մասին, իսկ մեր վրացերենի ուսուցչուհին մեզ համար թարգմանում էր նրա պատմածները: Տիկին Բաքրաձեի խոսելու ժամանակ ես փորձում էի գտնել և հասկանալ իմ իմացած վրացերեն բառերը: Վրացերենը ես սովորում եմ սեպտեմբերից:

received_486367625320021

Շոթա Ռուսթավելի <<Ընձենավորը>> պոեմը թարգմանվել է 52 լեզվով և, որպես պոեմ թարգմանված է հայերենով, ռուսերենով, ֆրանսերենով և գերմաներենով:

received_799657393789769
Մենք վրացերեն սովորողներս Էկա Բաքրաձեի համար կարդացինք Շոթա Ռուսթավելի <<Ընձենավորը>> պոեմից հատվածներ: Նա նույնպես միացավ մեզ և մի հատված կարդաց պոեմից:
Ուրախ եմ, որ այս նախագիծը լինելու է շարունակական:

Author:

Ես Գայանեն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սիրում եմ զբաղվել լրագրությամբ և մոնտաժով: Սիրում եմ հանրահաշիվ, երկրաչափություն, անգլերեն և վրացերեն:

Leave a comment