Posted in Վրացերեն, Uncategorized

Վրացերեն

Ես շատ եմ սիրում Վրաստանը: Ես իմ ընտանիքի հետ ամեն տարի գնում եմ վրաստան ավելի կոնկրետ Թբիլիսի:

Մի փոքր Թբիլիսիի մասին:

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է: Գտնվում է Կուր գետի ափին։

Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալը 5-րդ դարի վերջում։ Սկսած 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան Հեղափոխությունը Թբիլիսիի թվով 47 քաղաքապետերից 45-ը ազգությամբ հայեր են եղել և մինչև 1922 թ. բնակչության գերակշռող մասը հայեր են եղել, աոաջ լինելով վրացիներից, ռուսներից և այլ ազգերից։

Վախթանգ Գորգասալի որդին ու ժառանգը՝ Դաչի առաջինը (VI դարի սկիզբ) ավարտեց քաղաքի պարսպապատումը, որը տարածվելու էր քաղաքի սահմաններով։ Համաձայն հոր կամքի՝ Մցխեթի փոխարեն մայրաքաղաքը պետք է դառնար Թբիլիսին։

Թբիլիսին գտնվում է Թբիլիսյան ավազանում՝ մոտ 30 կիլոմետրանոց նեղ եզրագծով ձգվում է Կուր գետի հովտով և լեռների՝ 3 կողմից կից լանջերով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 380-770 մետր է։ Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8 բալանի սեյսմիկ գոտիներ։

Author:

Ես Գայանեն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սիրում եմ զբաղվել լրագրությամբ և մոնտաժով: Սիրում եմ հանրահաշիվ, երկրաչափություն, անգլերեն և վրացերեն:

Leave a comment