Posted in Հասարակագիտություն

Մարդկանց պահանջմունքներ

Բնական է կոչվում այն պահանջմունքը որը ի ծնե կա մարդու մեջ իսկ մշակույթային ճանաչումը ստեղծվում է տարիների ընթացքում։

Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։

Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Author:

Ես Գայանեն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սիրում եմ զբաղվել լրագրությամբ և մոնտաժով: Սիրում եմ հանրահաշիվ, երկրաչափություն, անգլերեն և վրացերեն:

Leave a comment