Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Դասարանում 1. 

Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ.Դեպի տիեզերք հեռավոր միջաստղային գնալու մասին: Նրանց աստղաթիռի…արագությունը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը երկրայինի…համեմատաբար շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջարկներ ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…մոլորակի մեկի վրա, ըստ որոշ…ենթադրությունների մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ»

«Քավության նոխազ», արտահայտությունը  հին հրեաների կրոնական մի սովորություն է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ ըստ հերթականությամբ  դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին մեծ առատություն էին տալիս: Հիմա «քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ գործած մեղքերի համար:

Տնային աշխատանք

Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                    Թումանյան          

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Եզակի-մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց:
Հոգնակի-մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, ճանապարհներ, ժամանակներ:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:

Ա և Դ խմբերում ավելանում է <<եր>>, իսկ Բ և Գ խմբերում <<ներ>>