Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Դասարանում 

Նախորդ առաջադրանքների քննարկում 

Ծանթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին և գործունեությանը ,  առանձնացնել այն իրադարձությունը, որ համարում եք կարևոր, մեկնաբանել:  

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։

Օգտակար հղումներ 1, 

ՙՙՀոգատարություն,, ուսումնական բաց նախագիծ . պատմել իրականացրած կամավորական որևէ աշխատանքի մասին: 

Տնային աշխատանք1. 

Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

2. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Դասագրքեր, հեռագրեր, արոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբներ, ծաղկեփնջեր, միջնապատեր:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

Վիպագրեր, մեծատներ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահաններ, պատմագրեր, քանդակագործներ:

3. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի վիճակագրերը պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն ու հեղագործները:  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են: Հաջորդը. մատուցողներն ու բուժգույրերն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզզները ու  պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետներն ու…նախարարները:

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

114

ա) 3a + 3b=3(a+b)
դ)14 7y=7(2+y)
է) 5x + 5=5(x+1)
ժ) 18 + 36x=18(1+2x)
խ) 2ab − 6a=2(ab-3)

2x-2y=2(x+y)
12x-6y=6(2x+y)
4-4a=4(1-a)
ab+bc=b(a+c)
6x+8xy=2(3x+4xy)

5a+10=5(a+2)
3a-9b=3(a+3b)
12a-3=3(4a+1)
ax-ay=a(x+y)
12abx+15a=3(4abx+5a)
115


ա) a2+ ab=a(a+b)

դ) 2xy x3=x(2+y-x2)

է) x2y2 + y4=y2(x2+y2)

Posted in հայոց գրականություն

Հայոց գրականություն

Շարունակել ընթերցել ,,Երկրագործի ընթերցարան,,  ժողովածուն: 

  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:
    Երկնակամար-երկնքի երևացող կամարաձև տարածություն
  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:
    Կալերի մեջ ծղոտաբույր
    Թիկնոցը հագած
    Նինջ էր մտնում ամառային
    Օրը վաստակած:

    Պապը գալիս, սուփրի գլխին
    Նստում էր շուքով,
    Եվ լցնում էր տունը դաշտի
    Բույր ու շշուկով
  • Ուշադրություն դարձնել բանաստեղծություններում արտահայտված մտքերին, նշումներ անել: 
    Ու երբ տատս ձեռքն էր առնում
    Շերեփը իր հին,
    Գդալները բնազդաբար
    Աղմկում էին:
  • Ընտրել բանաստեղծություն/ներ, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել:
    Ահա իմ նյութը
Posted in հայոց գրականություն

Հայոց գրականություն

Դասարանում 

Կոնֆուցիոս

Առաջադրանքներ

1. Եթե  այս  ամենն  իրագործելուց  հետո  դեռ  կկարողանան  այլ  բանով  զբաղվել,  այդ  ժամանակ  կարող  են  նաև  գրքեր  կարդալ: Քննարկի՛ր այս տողերը, քո կարծիքով  էլ ի՞նչ պետք է անեն երիտասարդները:
Իմ կարծիքով այս տողերը շատ ճշգրիտ բաներ են ասում: Իսկ իմ կարծիքով երիտասարդները իհարե պետք է անեն այն ամենը ինչ գրված է այստեղ, բայց եթե ժամանակ մնաց կարելի է նաև գործել բարություն բնության հանդեպ չէ, որ բնությունը մեր անբաժանելի մասնիկն է և բնությունն է մեզ կյանք տալիս:

2. Ըստ քեզ, ինչերը կարող են վեհ բաներ համարվել: Համաձայն ես Կոֆուցիոսի դասակարգման հետ: 
Վեհ նաև լինում են գաղափարները: Իսկ ինչ վերաբերվում է Կոնֆուցիոսի ասածին ես մի-քիչ նրա հետ համաձայն չեմ: Չէ, որ ովքեր ցածր են պետք է նրանց օգնել բարձրանալ:

3. Ո՞ր դեպքում կասես, որ մարդ սիրում է սովորել: 
Ես կասեմ այն դեպքում, երբ մարդ սիրի գրքեր կարդալ, հետաքրքրվել տարբեր բաներով և այլն: Իսկ այն ամենը որոնցով, որ Կոնֆուցիոսը բնութագրում է սովորել սիրողին, ես կբնութագրեի ավելի շատ խելամիտ մարդու:

4. Ինչո՞ւ է կարևոր մարդկանց ճանաչելը:
Մարդկանց ճանաչելը կարևոր է, որովհետև, եթե մարդուն չճանաչես և հանկարծակի բացես քո ամենամեծ գաղտնիքը կարող է պարզվել, որ նա շատ վատ մարդ է, չի պահում գաղտնիքներ, չի հարգում դիմացններին և այլն:

5. Առանձնացրու որևէ միտք , որ քեզ դուր եկավ և մեկնաբանիր: 

Մի  անհանգստացիր,  որ  մարդիկ  քեզ  չեն  ճանաչում,  անհանգստացիր,  որ  դու  մարդկանց  չես  ճանաչում:

Ինձ դուր եկավ այս հատվածը: Այս հատվածում Կոնֆուցիոսը ուզում էր ասել, որ եթե դիմացինդ քեզ չի ճանաչում դա քեզ վնաս չի պատճառի, բայց եթե դու դիմացինիտ չես ճանաչում դա կարող է վատ վերջանալ:

Տնային աշխատանք

Վիլյամ Սարոյան ,,Հայն ու հայը,,,

Վերլուծի՛ր հատվածները

1. Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե¯զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե¯զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:

Հեղինակը այս տողերով ուզում էր ասել, որ հայի ու հայի հանդիպումը դա մի մեծ ուրախություն է և կապ չունի որտեղ, և կապ չունի երբ: Եվ այդ ժամանակ ոչ մի բան արդեն վախենալու կամ տհաճ չի թվում: Այդ ամենը միշտ էլ եղել է և պետք է լինի: Բայց ես կարծում եմ, որ հայերի համար անհանրին ոչինչ չկա և այդ պատճառով համաձայն չեմ վերջին տողին:

2. Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա°յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա:Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա°յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա°յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա°յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա°յք:

Այս տողերում ես հասացա, որ մենք բոլորս (բոլոր երկրները) կարող ենք լինել մի երկիր, որտեղ ապրում են բոլոր մարդիկ: Չնայելով, որ ամեն մեկը խոսում է ուրիշ լեզվով մենք մեկ է կարող ենք գոյատևել միասին:

3. Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանաք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի°մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրեն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:Քո կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ , ի՞նչ կարևոր միտք կամ մտքեր է փոխանցում մեզ հեղինակը: 

Այս տողերում իմ կարծիքով հեղինակն ուզում էր ասել, որ Հայաստանին անկարելի է հաղթել, իսկ եթե մեկին դա կհաջողվի մեկ է Հայաստանը երբեք չի կործանվի է, և հերիք է երկու հայ իրար հանդպեն և Հայաստանը նորից կվերականգնվի: