Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Դասարանում

Գրաբար

Վարդան Այգեկցի

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

 – Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր – գնում էր

յերկինս – երկնքում

հարին – խփեցին

զնա – նրան

նետիւ – նետով

արար – արեց

հայեցաւ – նայեց

ետես – տեսավ

իւր – իր

ասէ – ասում է

զի – որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:

Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:

Իր փետուրը, իմ սպանության պատճառը:

Առակն աշխարհաբար դարձրու:

Արծիվը գնում էր երկնքով և խփեցին նրան նետով: Եվ զարմացավ թե ով սա արեց: Նայեց և տեսավ նետը իր փետուրից է և ասաց.
-Վայ ինձ, քանի որ իմ սպանվելու պատճառն ինձանից է:

Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:

Ոչ չփոխվեց:

Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):

Այո ճիշտ տեղին է գործածված:

Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).

Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.

 – Իմ սպանվելու պատճառն ինձանից է:

Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )

Այս առակը ուզում էր ասել, որ երբեմն, երբ մեզ վատություն է լինում այդտեղ ոչ թե պետք է նայել, որ թե ուրիշի պատճառով եղավ այլ սզբից պետք է քո մեղքը փնտրես:

Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա՛մ կարդացած, լսած, կա՛մ հորինած):

Տնային աշխատանք 

1. Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:     Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

2. Տեքստը  կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու  արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական  կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված: 

Ժնևում, ՄԱԿ-ի հիասքանչ թանգարանում, ի թիվս բազմաթիվ և բազմազան ցուցանմուշների, աշխարհի ամենաառաջին դաշնագիրն է պահվում: Այդտեղ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ: Նրանց հագուստներից կամ նույնիսկ մատանիներից երևում էր, որ նրանք սովորական մարդիկ չէին: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, որի տակ պաշտոնական «ստորագրել են»  եգիպտական փարավոնը՝Սեթ I փարավոն և խեթերի թագավորը՝: Դաշնագիրը քարի վրա է փորագրված՝անմահացրած և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված: 

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետերն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկերին արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետրոսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացաններն այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

2. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

3. . Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:

Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:

Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:

Ա խմբում ընդհանուրացնում է ամբողջ տեսակները, իսկ Բ խմբում մանրամասն է գրված:

Posted in Բանավոր մաթեմ

Մաթեմ առանց բանաձևերի՝ստուգողական աշխատանք

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    Իմ բլոգում կա վեց աշխատանք:
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    Նվեր կրթահամալիրին. Խնդրագիրք
    Հանրաքվեի արդյունքները դիագրամի միջոցով
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    Թատրոնի մասին խնդիրներ
    Մաթեմ առանց բանաձևերի
    Մաթեմ առանց բանաձևերի՝ դիագրամներ
    Մաթեմ առանց բանաձևերի
    Նվեր կրթահամալիրին. Խնդրագիրք
    Գրաբար Շիրակացու օրեր
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
    Բացթողում չունեմ:
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Բացթողում չունեմ:
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Ես կցանկանայի, որ հաջորդ նախագիծը ձմեռվա կամ ամանորի հետ կապված լինի:
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Ես բոլոր նախագծերին հաճույքով եմ մասնակցում և այս մեկն էլ բացառություն չի լինի:
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը։