Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Ածական

Կարդա՛

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկությու ն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: 

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին: 

Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում: 

Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ  է սազում: 

Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, մեծ, գունազարդ: 

Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցըմեծ է: 

Սևը իմ մայրիկի սիրելի գույնն է։
Մեծը փոքրին նեղացնում էր։
Տատիկս իրերի մեջ գունազարդը ամենաշատն էր։

Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն: 

Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ,  անգույն: 

Հողե—ածանցավոր

Նոր—պարզ

Մաքուր—պարզ

Կիսախուփ—բարդ

անգույն—ածանցավոր

Վարժ. 3 Կազմի՛ր  կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ: 

Ա. Մարմարյա, մրգառատ,  փարթամ, գյուղական, շինծու: 

Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ: 

Ա․ Մարմարյա սրահ, մրգառատ այգի, փարթամ ծառ, գյուղականտներ, շինծու պատմվածք։

Բ․ Պարզ գետակ, երկար զգեստ, խելացի միտք, աներևակայելի երազ։

Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ: 

Առյուծ և սիրտ—Առյուծասիրտ
արև և շող—Արևաշող
տերև և  փուշ—Փշատերև
պսակ և ձև—Պսակաձև
ձայն և վիշապ—Վիշապաձայն
թույր և ձյուն—Ձյունաթույր
շեկ և հեր—Շիկահեր
գունդ և ձև —Գնդաձև։

Ածականի տեսակները

Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:

Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:

Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:

Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:

Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:

Վարժ. 1. Կազմի՛ր հարաբերական ածականներ:

Երկաթ դարպաս-երկաթյա դարպաս

մետաքս թաշկինակ-մետաքսյա թաշկինակ

լեռ գոտի-լեռնային գոտի

ծով կենդանի-ծովային կենդանի

Որակական ածականի համեմատության աստիճաններ

Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական: 

Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն: 

Վարժ. 2 Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր: 

Ավելի փարթամ, ամենափարթամ
Ավելի ծանր, ամենածանր
Ավելի խոշոր, խոշորագույն

Վարժ. 3 Բացատրի՛ր դարձվածքները՝ անբան Հուռի, աքիլլեսյան գարշապար, հին երգը երգել: 
Անբան հուռի-ծույլ մարդ
Աքիլլեսյան գարշապար-թույլ տեղ
Հին երգը երգել-նույն կերպ շարունակել

Վարժ. 4 Կազմի՛ր ածականներ հետևյալ բառերից՝ դյութել, ընկեր, բաղձանք, թախիծ, հնչյուն, մայր: 

Դյութելի
Ընկերասեր
Բաղձելի
Թախծոտ
Հնչյունավոր
Մայրական

Վարժ. 5Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար: 

Շքեղ պալատում նստել էր …… Չինգիզ խանը փղոսկրե գահույքի վրա՝ զառամած գլուխը սպիտակ մազերի տակ, ինչպես լեռնային ձյուների տակ  Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, ….. մարմնով նա փռվել էր գահույքին: …..հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող ………. ձայնը մարել էր:

Posted in Բանավոր մաթեմ

Մաթեմ առանց բանաձևերի՝ ֆլեշմոբ

1. Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։

6

2.Գտիր օրինաչափությունը և պարզիր, թե ինչ թիվ պետք է տեղադրել դատարկ վանդակում։

Captionless Image

66

3.Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա :

22

4. Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։

16+19+7=42

5.Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։

6

6. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։

7. Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:

8․ Օգտագործելով 1, 4, 5, 8 թվանշանները՝ քանի՞ քառանիշ թիվ կարելի կազմել, որ բաժանվի 11-ի և թվի գրության մեջ թվանշանները չկրկնվեն։

4158:11=378
4851:11=441

9. Քառանիշ թիվը, որի գրառման մեջ չկա 0 թվանշանը, բաժանվում է 54-ի։ Երբ ջնջեցին նրա թվանշաններից մեկը՝ ստացված եռանիշ թիվը նույնպես բաժանվեց 54-ի։ Այնուհետև ջնջելով եռանիշ թվի թվանշաններից մեկը, ստացվեց 54։ Գտեք այդ քառանիշ թիվը։

54, 54

10. Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։