Posted in հայոց գրականություն

Հայոց գրականություն

Դասարանում

Երաժշտությունը կյանքից լավ է

,,Ես կարդում եմ Տերյան,, վերնագրով պատում գրե՛ք՝ ներկայացնելով ինչ եք     կարդացել Տերյանից, ինչպիսինն է ձեր կարդացած Տերյանը և այլն: Ամփոփում ենք նախագիծը (7-8 նախադասություն):

Տերյանական օրերին մենք սովորում էինք տարբեր բանաստեղծություններ։ Ես սովորել եմ <<Անծանոթ աղջկան>>, <<Հրաժեշտի երեկո>>, <<Մթնշաղ>>, <<Չարտասանված տղուր խոսքեր>> բանաստեղծությունները։ Ինձ շատ են դուր գալիս Տերյանի բանաստեղծությունները այդ իսկ պատճառով ես հաճույքով եմ սովորում դրանք։ Տերյանական օրերի ընթացքում ես հասկացա, որ Տերյանը շատ էր սիրում մթնշաղը։ Եվ ես նկատեցի, որ նրա բանաստեղծությունների մեծ մասը տխուր են։

Տնային աշխատանքԿարդա՛ ,,Ինչպես Թումանյանը կտավներ,, փրկեց,, : 

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: 
Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը: 
Նայի՛ր ,,Փարվանա,, բալլադի մուլտֆիլմը: 
Գրի՛ր քո կարծիքը մուլտֆիլմի մասին:

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
    Մետաղաձուլության շնորհիվ ժամանակակից կյանքում ստանում ենք մեքենաներ, զարդեր և այլն:
  2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
    Նրանք փողկապակցված են: Մեքենաշինության հումքը մատաղաձուլությունն է: 
  3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
  4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
  5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ: 
Posted in հայոց գրականություն

Մթնշաղի անուրջներ

Դասարանում 

Ընտրած բանաստեղծությունների քննարկում: 

Մթնշաղի անուրջներ

Տնային աշխատանք

Կարդա՛ 

Վահան Տերյանի վեիջին ժամերը

Շարունակիր կարդալ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուն: Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները: 

Առանձնացրած բանաստեղծությունները ներկայացնել դասարանում: 

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…


Չարտասանված տղուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի…