Դասարանում
Թվական
Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ: Լինում են երկու տեսակ՝ քանակական և դասարական:
Քանակականներն էլ լինում են բացարձակ, կոտորակային, բաշխական:
Բացարձակ են բոլոր թվերը՝մեկ, երկու, հարյուր և այլն:
Գրել պարզ , մեկ արմատից կազմված բացարձակ թվականներ՝
Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս․․
Գրել ածանցով կազմված բացարձակ թվականներ՝
Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն․․․․
Գրել բարդ կամ բարդածանցավոր բացարձակ թվականներ՝
Բարդ-քսանվեց, տասնմեկ
Բարդածանցավոր-երեսունհինգ, հիսունինը
Կցական և հարադրական բարդություններ:
Կցական-մեկից մինչև իննսունինը
Հարադրական-հարյուրից հետո
Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ: Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:
Թվականների գրություն:
Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ:
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝ 624, 331, 1989, 6500: Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:
624-ոիդ, 331-յլա, 1989-ռջձթ, 6500-ցշ, 2008-սը
Գոյականը դրվումէ եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամեն քսան օր մնաց Երևանում:
Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:
Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:
Թվական
1. Քանակական 2. Դասական
1. բացարձակ
2. կոտորակային
3. բաշխական
1. Գրի՛ր բացարձակ թվականի երկու օրինակ:
Մեկ, երեք, հարյուր
2. Գրի՛ր կոտորակային թվականի երկու օրինակ:
Մեկ երկրորդ, հինգ վեցերորդ
3. Գրի՛ր բաշխական թվականի երկու օրինակ:
Հնգական, վեց-վեց
4. Գրի՛ր դասական թվականի երկու օրինակ:
Առաջին, հինգերորդ
5. Տրված թվականները գրի՛ր տառերով և հայակական այբուբենի տառերի թվային արժեքով՝ 1967-ռջկէ, 5006-րզ, 305-յե, 441-նխա, 67-կէ, 53-ծգ:
6. Ճշտի՛ր գրությունը՝ Վարդանը գնեց տասներկու մատիտ; Հազար մարդ այդ օրը լսեց պատմությունը: Երկու սուրհանդակ (ները) ամրոց մտան նույն ժամին:
7. Երկուս թվականը գործածի՛ր գոյականաբար և հոլովի՛ր: